Բեդդինգթոնի Զրո Էներգիայով Կառուցապատում

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Բեդդինգթոնի Զրո Էներգիայով Կառուցապատում, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Լոնդոնի Սաթթոն ավանում` Հեքբրիջ կայարանից հյուսիս գտնվող Բեդդինգթոնի զրո էներգիայով կառուցապատումը (ԲեդԶԷԴ՝ Beddington Zero Energy Development/ BedZed) կառուցվել է ճարտարապետ Բիլլ Դանսթերի նախագծով: Բազմաֆունկցիոնալ էկոլոգիապես մաքուր համայնքի շինարարական աշխատանքները սկսվել են 2000 թվականին: Նախագիծն ավարտին հասավ 2002 թվականին: Այն զրո էներգիայով նախագիծ է՝ այսինքն կարիքների համար էլեկտրաէներգիան արտադրվում է սեփական ուժերով և միայն էներգիայի վերականգնելի աղբյուրներից. Էլեկտրականության մատակարարումը ապահովում են 777 քառակուսի մետր մակերեսով արևային պանելները: Տներն ունեն հարավ նայող եռաշերտ ապակեպատ ճակատներ, ինչն օգնում է զգալիորեն խնայել էլեկտրականությունը: Էկոլոգիապես մաքուր դիզայնի մյուս առանձնահատկություններն են շրջակա միջավայրի վրա թույլ ներգործությամբ շինանյութերի օգտագործումը, անձրևաջրերի մշակման և թափոնների վերամշակման համակարգերը և այլն: Ջրի սպառումը կրճատված է 50%-ով: Ածխածնի թույլ արտանետումներով նորարարական նախագիծը կայուն նախագծման համար արժանացել է մի շարք մրցանակների` UK Solar Awards, RIBA ամսագրի կայունության մրցանակ, Հաուզինգ Դիզայն մրցանակ (Housing Design Award) և այլն: Հսկայական նախագիծը կազմված է 1405 քառակուսի մետր աշխատանքային տարածքից, 82 տնից և 17 բնակարանից: Կառուցապատումը քաջալերում է հանրային տրանսպորտի օգտագործումը:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ