Բայոն Տաճար, Անգկոր, Կամբոջա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Կամբոջա

Բայոնը հանդիսանում է Կխմերների կայսրության ժամանակ կառուցված վերջին պետական տաճարը և առաջին Մահայանա-բուդդիստական սրբավայրը, նվիրված Բուդդային: Տաճարը կառուցվել է Ջայավարման VII թագավորի կողմից XII դարի վերջին կամ XIII-ի սկզբին: Բայոն տաճարը գտնվում է «Մեծ Քաղաքի» (Angkor Thom) ուղիղ կենտրոնում և ներկայացնում է Կխմերների բարոկկո ճարտարապետական ոճի ամենափայլուն օրինակը: Բայոն տաճարը զարդարված է 216 զանգվածային դիմաքանդակներով և 1,3 կմ երկարությամբ հարթաքանդակներով, որոնք ներառում են ավելի քան 11000 զարդապատկերներ: Տաճարը բաղկացած է 54 աշտարակներից և կառուցված է երեք հարթություններում՝ առաջին երկուսը ուղղանկյուն, իսկ երրորդը շրջանաձև:

Անգկորը, ներառյալ անտառապատ տարածքները, գրավում է մոտ 400քռ. կիլոմետր մակերես և ներառում է հեքիաթային հնագիտական ճարտարապետական ժառանգություն, թողնված IX–XV դարերում Կխմերների կայսրության մի քանի մայրաքաղաքների տեղում: «Մեծ Քաղաքը» և նրա տաճարները ծածկված են եղել խիտ անտառներով մինչ 1861 թվականը, երբ ֆրանսիացի ճանապարհորդ Անրի Մուոն հայտնաբերեց քաղաքը և սկսվեցին հնագիտական պեղումները: Անգկորի ամենակատարյալ տաճարներն են Անգկոր Վատը՝ Կխմերների կլասիկ ճարտարապետության գլուխգործոցը ու Բայոնը: Ոչ պակաս հնագիտական նշանակություն ունի Անգկորում կառուցված ոռոգման համակարգը, որը ամենակատարյալներից է աշխարհում և հանդիսացել է կայսրության հարստության և հաջողության հիմնական աղբյուրը: Անգկորը գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում և դասվում է է հարավ-արևելյան Ասիայի ամենակարևոր հնագիտական հուշարձանների շարքին:


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ