Բասթըր Համալսարանի Ուսանողական Համայնք, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Բասթըր Համալսարանի Ուսանողական Համայնք, Վաշինգթոն, ԱՄՆ
Քենմորում գտնվող Բասթըր համալսարանը (Bastyr University) միջազգային հաստատություն է, որը մասնագիտացած է բնական բժշկության բնագավառում: Այն պատրաստում և կրթում է ուսանողներ բնական և արևելյան բժշկության ոլորտներում: Համալսարանը կառուցվել է 1978 թվականին: Համալսարանի ուսանողական գյուղակը (համայնքը) նախատեսված է 132 ուսանողի համար: Շենքի նախագիծը պատկանում է Քոլլինզ Վոերման(CollinsWoerman) ընկերությանը, որը նաև Բասթըրի բնական առողջության կենտրոնի նախագծողն է: Նախագիծը, որը նախապես ստեղծվել էր LEED Ոսկե հավաստագրման արժանանալու ակնկալիքով, բաղկացած է տասնմեկ շինությունից, որոնցից յուրաքանչյուրը զբաղեցնում է 427 քառակուսի մետր տարածք: Դրանք միմյանց հետ կապված են յուրահատուկ այգիներով ու կանաչ տարածություններով, որոնց շնորհիվ էլ նախագիծը համարվում է էկոլոգիապես մաքուր: Կառույցը, որը նաև ճանաչվել է “Լավագույն բազմաբնակարան նախագիծ”, պատրաստ էր 2010 թվականի ամռանը և ստեղծվել էր ուսանողների ու նախագծողների համատեղ աշխատանքի արդյունքում: Նախագծի ղեկավարը Ջոն Օլդրիջն էր: Գնահատման գործընթացում նկատի են առնվել որոշակի չափանիշներ, որոնցից են հատակի տաքացման ու բնական օդափոխության համակարգերը, ինչպես նաև այգին, որտեղ աճեցվում են դեղաբույսեր և ուտելու բույսեր: Շենքում տեղադրված են կաթսաներ և ջրատաքացուցիչներ: Անձրևաջրերը մշտապես հավաքվում են: Շինարարության ընթացքում օգտագործվել են միայն ցածր ցնդող օրգանական բաղադրիչներ պարունակող ներկեր և շինանյութ: LEED Պլատինե հավաստագրման արժանացած նախագծի արժեքը կազմել է 16.5 միլիոն դոլար: 2011 թվականի ապրիլին Ուսանողական համայնքն արժանացել է նաև King County’s Green Globe Award պատվավոր մրցանակի` “Կայուն նախագծման առաջնորդ” անվանակարգում:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.archdaily.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ