Բաններ Բանկ Համալիր, Բոյս, Այդահո, ԱՄՆ
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըԲաններ Բանկ գրասենյակային համալիրը (Banner Bank Building), որ գտնվում է Բոյս քաղաքի հենց սրտում, շահագործման է հանձնվել 2006 թվականի մարտին: Նույն չափսի այլ շենքերի համեմատ` այս յուրահատուկ համալիրն ապահովում է էլեկտրաէներգիայի 65 և ջրի 80 տոկոս խնայողություն: 11-հարկանի շենքի հատակների մակերեսը 17.500 քմ է: Այն կառուցված է արտ-դեկո ոճով: Շենքի կոմերցիոն կառուցապատողն ու սեփականատերը Քրիստենսեն կորպորացիան է (Christensen Corporation), որի հիմնական նպատակն էր կառուցել էներգախնայող, էկոլոգիապես մաքուր և գրավիչ գրասենյակային շենք: Սկզբում Գարի Քրիստենսենը (ով կատարել էր 25 միլիոն դոլարի ներդրում) և Էյջ Դի Ար Արքիթեքչըր ընկերությունը (HDR Architecture)՝որը նախագծել էր շենքը) նպատակ ունեին արժանանալ LEED արծաթե հավաստագրման: Բայց ժամանակը ցույց տվեց, որ նրանք թերագնահատել էին իրենց իրական հնարավորությունները: 2006 թվականի հուլիսին շենքն արժանացավ LEED պլատինե հավաստագրման: Շենքը կառուցվել է Ռասսել կորպորացիայի (Russell Corporation) կողմից:
Իր բացման օրից Բաններ Բանկ համալիրի գլխավոր խնդիրը նորարարություններն ու վարձակալների պահանջների բավարարումն է: Շենքի վայրի ընտրությունը կատարվել է` նկատի առնելով հանրային տրանսպորտի համակարգին մոտ լինելու հանգամանքը: Շենքում տեղադրված ջրի կրկնակի օգտագործման նորարարական համակարգի շնորհիվ անձրևաջրերը հավաքվում են Բոյսի փողոցներից, իսկ հետո օգտագործվում են զուգարաններում: Մաքուր օդի մատակարարումը ապահովվում է հատակի տակ տեղադրված օդափոխության համակարգի միջոցով: Համալիրում տեղադրված է տաքացման երկրաջերմային համակարգ: Էներգիայի խնայողությունը կոմպենսացնում է տարեկան 721 տոննա ածխածնի երկօքսիդի արտանետում: Վերամշակումը ևս մի առավելություն է: Օրինակ` շինանյութի 42 և շինարարարական թափոնների 90 տոկոսը երկրորդական վերամշակման են ենթարկվել:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.biulding.am
Photos: www.hdrinc.com