Օդյուբոնյան Կենտրոն Դեբս Արգելոցում, ԱՄՆ
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըՕդյուբոնյան Կենտրոն Դեբս Արգելոցում, Լոս Անջելես, ԱՄՆ
LEED պլատինե հավաստագրման արժանացած առաջին շենքն ԱՄՆ-ում` Օդյուբոնյան կենտրոնը Դեբս արգելոցում (Լոս Անջելես, Կալիֆորնիա), կայուն դիզայնի մարմնավորում է` այնպիսի էկոլոգիապես մաքուր գործոններով, ինչպիսիք են տեղական բույսերով կանաչապատումը, ջրի պահուստավորումը, էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործումը, արևային էներգիայի համակարգերը և այլն: LEED պլատինե հավաստագրման ձգտելու որոշումը կայացվել է 2001 թվականին` շինարարական թիմի կողմից: Շինությունը, որը պատկանում է Օդյուբոնյան ազգային միությանը և նախագծվել է նրա կողմից, ըստ LEED համակարգի արժանացել է 53 միավորի: Շրջակա միջավայրի կրթական կենտրոնը բացվել է 2003 թվականի նոյեմբերին: Հատակի ընդհանուր մակերեսը 467 քառակուսի մետր է: Բարձր առաստաղներով միահարկ պարզ ու հարմարավետ շինության դիզայները Չարլզ Դեյվիսն է ”Ի-էյջ-Դի-Դի Արքիթեքչըր” (EHDD Architecture) ընկերությունից: Շենքը կառուցելու ընթացքում օգտագործվել են գլխավորապես վերամշակված և օրգանական նյութեր: Արևային պանելներն արտադրում են էներգիա և ապահովում էլեկտրականության կարիքները, այդ թվում և էլեկտրականություն ջրի պոմպերի համար: “Զրո էներգիայով” շինությունը, որը կառուցվել է “Թի-Ջի Քընսթրաքշըն” (TG Construction) ընկերության կողմից, սնուցվում է ավտոնոմ՝ արևային համակարգերով և անջատված է ընդհանուր էլեկտրական ցանցից: Կեղտաջրերը մշտապես վերամշակվում են: Նախագծի իրականացումը արժեցել է 5.500.000 ԱՄՆ դոլար:
Ջոն Ջեյմս Օդյուբոնը (John James Audubon; 1785- 1851) ֆրանս-ամերիկյան բնագետ է, թռչնաբան և թռչյունների նկարիչ: Նա «Ամերիկայի Թռչյուններ» (1827-1838) գրքի հեղինակն է: Օդյուբոնի անվամբ ստեղծվել է աշխարհի առաջին բնապահպանական կազմակերպությունը՝ Օդյուբոնյան ազգային միությունը:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am