Արմսթրոնգ Կորպորացիայի Գլխ. Գրասենյակ, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Արմսթրոնգ Կորպորացիայի Գլխավոր Գրասենյակ, Լանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ
Արմսթրոնգ (Armstrong) կորպորացիայի գլխավոր գրասենյակը (որը հայտնի է նաև Շենք 701 անունով) գտնվում է կազմակերպությանը պատկանող 283 հեկտար տարածքի կենտրոնում, Լանկաստերում: Գրասենյակի շենքը կառուցվել է 1998 թվականին, իսկ հետագայում վերակառուցվել է: Հատակների մակերեսը 11 700 քառակուսի մետր է և նախատեսված է ավելի քան 200 աշխատողի համար: Դիզայներների գլխավոր խնդիրը ջրի օգտագործման ծավալի կրճատումն է եղել: Խնդիրը լուծվեց ջրախնայող այնպիսի մեխանիզմների տեղադրման շնորհիվ, ինչպիսիք են ջրի սենսորները և առանց ջրի օգտագործման միզարանները, որոնց շնորհիվ հնարավոր եղավ կիսել օգտագործվող ջրի քանակը: Քանի որ ընկերությունն ինքնին առաջնորդող դիրք ունի առաստաղների և հատակների նախագծման և արտադրման ոլորտում, շենքի աշխատողները վայելում են կատարյալ ակուստիկ դիզայնով միջավայր և հարմարավետ աշխատանքային պայմաններ: Լուսային սենսորները միացնում են լույսը միայն այն դեպքում, երբ սենյակում մարդ կա: Էքստերիերի 80%-ը ապակեպատ է: Հողմային տուրբիններն արտադրում են շենքի համար անհրաժեշտ էլեկտրականության 75%-ը: Եռահարկ շենքի երկու թևերը միմյանց միացած են ատրիումուվ: Շենքն օգտվում է նաև էռոզիայի վերահսկման համակարգից: Գրասենյակի շենքը նախագծվել է բոստոնյան «Ջենսլեր» (Gensler) ընկերության կողմից: 2007 թվականին շենքն արժանացավ LEED պլատինե հավաստագրման (64 միավոր)` «Գոյություն ունեցող» շենքեր անվանակարգում` կայունության, էներգիայի և ջրի արդյունավետ օգտագործման, նորարարությունների և շենքի ներքին միջավայրի որակի, ինչպես նաև ճառագայթումը նվազեցնող ապակեպատման և նորարարական HVAC (ջեռուցում, օդափոխություն և օդորակում) համակարգերի տեղադրման համար:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ