Անգկոր Վատ, Անգկոր, Կամբոջա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Կամբոջա

Անգկոր Վատ տաճարը (կխմեր. -քաղաք տաճար), դա մի հսկայական վանական համալիր է, կառուցված Կխմերների կայսրության Սուրյավարման II թագավորի (թագ.1113-1150) օրոք, որպես կայսրության գլխավոր պետական տաճար: Տաճարի կառուցումը նվիրվել է հինդուիստական Վիշնու աստծուն, բայց հետագայում վերածվել է բուդդիստական տաճարի: Համալիրը հանդիսանում է նմանատիպ կուլտային կառույցներից աշխարհում ամենամեծը և գրավում է մոտ 2քռ. կիլոմետր տարածք (1,5կմ х 1,3կմ): Անգկոր Վատը համարվում է Կխմերների կայսրության կլասիկ ճարտարապետության ամենակատարյալ գլուխգործոցը: Մի քանի մակարդակներով 65մ բարձրությամբ կառույցը հանդիսանում է ասիական ամենաբարձր բուրգը: Տաճարի կենտրոնական մասը, անկյուններում տեղակայված աշտարակների հետ միասին, պատկերում են լոտուս ծաղիկը:

Անգկորը, ներառյալ անտառապատ տարածքները, գրավում է մոտ 400քռ. կիլոմետր մակերես և ներառում է հեքիաթային հնագիտական ճարտարապետական ժառանգություն, թողնված IX–XV դարերում Կխմերների կայսրության մի քանի մայրաքաղաքների տեղում: «Մեծ Քաղաքը» (Angkor Thom) և նրա տաճարները ծածկված են եղել խիտ անտառներով մինչ 1861 թվականը, երբ ֆրանսիացի ճանապարհորդ Անրի Մուոն հայտնաբերեց քաղաքը և սկսվեցին հնագիտական պեղումները: Անգկորի ամենակատարյալ տաճարը Անգկոր Վատն է, իսկ մյուսը Կխմերների կայսրության վերջին գլուխգործոցը՝ Բայոն տաճարը, իր անհամար զարդաքանդակներով: Ոչ պակաս հնագիտական նշանակություն ունի Անգկորում կառուցված ոռոգման համակարգը, որը ամենակատարյալներից է աշխարհում և հանդիսացել է կայսրության հարստության և հաջողության հիմնական աղբյուրը: Անգկորը գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում և դասվում է է հարավ-արևելյան Ասիայի ամենակարևոր հնագիտական հուշարձանների շարքին:


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ