Անապատ, Տող, ԼՂՀ (Հայաստան)
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանԿուսանաց անապատ կոչվող եկեղեցին գտնվում է ԼՂ Հադրութի շրջանի Տող գյուղից ոչ հեռու, գերեզմանոցի հյուսիս-արևմտյան մասում: Ընկույզի ծառերով շրջապատված եկեղեցին գրեթե կիսով չափ ծածկված է հողով, ինչի պատճառով հնարավոր չէ հարավային մուտքից ներս մտնել: Այն թաղածածկ ուղղանկյուն դահլիճ է: Երկայնական պատերի մույթերը կապված են աղեղնաձև կամարներով: Եկեղեցու գավիթը, աղոթասրահը և ապսիդը կիսով չափ գտնվում են հողի տակ: Պատերի մոտ կարելի է տեսնել վանական խցերի հետքերը:
Պատմաբանների կարծիքները եկեղեցու կառուցման տարեթվի վերաբերյալ տարբերվում են: Միակ արձանագրությունը պահպանվել է մուտքի վերևի մասում տեղադրված խաչքարի վրա. “Սուրբ Վարդանի Խաչ”: Հավանաբար, եկեղեցին կրել է Սուրբ Վարդանի անունը: Ավարայրի ճակատամարտի հերոս Վարդան զորավարին ժողովուրդը սուրբ էր համարում, և զարմանալի չէ, որ նրա անունով կոչում էին մատուռներ, խաչքարեր և եկեղեցիներ:
Շրջակայքում գտնվում են հնադարյան գերեզմանաքարերի մնացորդները: Այստեղ է գտնվում նաև Իբրահիմ խանի կողմից դավաճանորեն սպանված մելիք Բախտամի գերեզմանը:
Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am