Էյ-Էմ-Բի Մորգան Բիզնես Կենտրոն, Ջորջիա, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Էյ-Էմ-Բի Մորգան Բիզնես Կենտրոն, Բլումինգդեյլ, Ջորջիա, ԱՄՆ

Ռենդել-Փոլսոն (Randall-Paulson) ճարտարապետական ընկերության նախագծով 2008 թվականին կառուցված Էյ-Էմ-Բի Մորգան Բիզնես կենտրոնը Բլումինգդեյլում (AMB Morgan Business Center - արդյունաբերական նշանակության անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող գործակալություն է, որը գրասենյակներ ունի աշխարհի 15 երկրներում) արդյունաբերական հաստատություն է, որի հատակների ընդհանուր մակերեսը կազմում է 32,237 քառակուսի մետր: Կառույցը, որը յուրահատուկ բիզնես պարկի չորս շինություններից մեկն է, իր վարձակալներին ապահովում է ոչ միայն բացառիկ գործնական հնարավորություններով, այլև էկոլոգիապես մաքուր և առողջ աշխատանքային պայմաններով: 14.7 միլիոն դոլար արժողությամբ նախագծի ստեղծման ընթացքում դիզայներները հիմնական շեշտը դրել են ջրի սպառումը կրճատելու վրա, որովհետև Ջորջիայում ջրի խնդիրը բավական սուր է: Ջրախնայող սարքավորումները զուգարաններում և երաշտադիմացկուն բուսականությունը կրճատում են ջրի օգտագործումը (տարեկան 67%-ով): Տանիքը պատված է սպիտակ արտացոլող մակերեսով: Շինությունն արժանացել է LEED ոսկե հավաստագրման (Կարկաս և արտաքին պատեր անվանակարգում): Շենքն իր աշխատողներին առաջարկում է նաև 194 մեքենայի համար նախատեսված հարմարավետ ավտոկայանատեղի: Գլխավոր կապալառուի դերում հանդես է եկել Քոնլան ընկերությունը (Conlan):

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ