Ալդարի Գլխավոր Գրասենյակ, Աբու Դաբի, ՄԱԷ
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըAldar կառուցապատող ընկերության գլխավոր գրասենյակի շենքը Abu Dhabi Skyline համալիրի ամենաուշագրավ կառույցներից մեկն է։ Շենքը, որ ստացել է մի շարք մրցանակներ իր յուրօրինակ և նորարարական դիզայնի համար, ոչ միայն Արաբական Էմիրությունների մայրաքաղաքի, այլև ողջ Պարսից ծոցի ամենայուրօրինակ շենքերից մեկն է։ Aldar-ի գլխավոր գրասենյակի շենքը յուրահատուկ է իր արտաքին տեսքով՝ սա առաջին կլոր շենքն է ողջ Մերձավոր Արևելքում։ Այս շենքը նաև առաջին կլոր երկնաքերն է ողջ աշխարհում։
Շենքի բացումը տեղի է ունեցել 2010 թվականին։ Շենքը նախագծել են «MZ & Partners» ընկերության ճարտարապետները։ Շենքի ստեղծողները ջանացել են ստեղծել հասարակ, բայց տպավորիչ կառույց։ Դիտարկելով շենքի համար հնարավոր զանազան ձևեր, ճարտարապետները որոշեցին ընտրել կլոր խեցու ձևը։ Այս կլոր ձևը, շնորհիվ նրանում սկզբի և վերջի բացակայության, պետք է մարմնավորեր միասնություն և կայունություն։
Շենքի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 62 հազար քառակուսի մետր։ Այն ունի 23 հարկ, իսկ բարձրությունը կազում է 110 մետր։ Սովորաբար այս բարձրության երկնաքերներում հնարավոր է տեղավորել մինչև 40 հարկ, սակայն իր ձևի յուրահատկության պատճառով որոշում ընդունվեց կառուցել ավելի պակաս հարկեր։ Շենքի տրամագիծը 120,9 մետր է։ Շենքի ստորին և վերին մասերում լայնությունը կազմում է 10 մետր, իսկ միջինում՝ 36,4։ Շենքի կլորավուն արտաքին ձևը ստեղծվել է բազմաթիվ եռանկյունաձև տարրերի համակցման շնորհիվ։
Շենքն ունի ծանրության կենտրոն, որը կառուցված է երկաթբետոնից, իսկ շենքի գնդաձև տեսքը ձևավորվում է կողային սյուների շնորհիվ։
Շենքը կառուցվել է հաշվի առնելով էկոլոգիական չափորոշիչները՝ այն ստացել է LEED Արծաթե հավաստագրում։ Էներգաարդյունավետության հետ մեկտեղ կառույցը համապատասխանում է էկոլոգիական չափանիշներին այն շինանյութերի շնորհիվ, որոնցից կառուցվել է։ Aldar շինարարական ընկերության գրասենյակը կառուցվել է կրկնակի գործածության համար պիտանի նյութերից՝ ապակուց, բետոնից և պողպատից։
Բացի ընդարձակ գրասենյակային տարածքներից, շենքը ներառում է նաև ռեստորաններ և հյուրանոցային համարներ։ Գրասենյակը տեղակայված է բարձրության վրա, ինչի շնորհիվ այստեղից բացվում է քաղաքի ու ծովի մի հիասքանչ համայնապատկեր՝ դարձնելով այս շենքը հրաշալի տարածք ներշնչանքի և աշխատանքի համար։
Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am
Լուսանկարները՝ dimscale.blogspot.com