Ալբերիսի Ընկերության Գլխավոր Գրասենյակ, ԱՄՆ
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըԱլբերիսի Ընկերության Գլխավոր Գրասենյակ, Սենթ Լյուիս, Միսսուրի, ԱՄՆ
2002 թվականին, շինհրապարակի բազմաթիվ փնտրումներից հետո, Ալբերիսի ընկերության ղեկավարությունը որոշում կայացրեց ոչ թե կառուցել նոր համալիր, այլ գնել և վերակառուցել գոյություն ունեցող մի շինություն` հիսուն տարի առաջ կառուցված եռահարկ աղյուսաշեն արդյունաբերական գրասենյակ և կից մետաղական կառուցվածքների արտադրամաս: Շինարարական թափոնները վերամշակվեցին և կրկին օգտագործվեցին: Շինարարական աշխատանքները սկսվեցին 2003 թվականի սեպտեմբերին և ավարտին հասան 2004 թվականի դեկտեմբերին: Նախագծի իրականացումը արժեցավ 20 միլիոն դոլար: Շենքի գլխավոր առավելությունն այն է, որ այն մոտ է օդանավակայանին ու մայրուղիներին:
Այսօր Ա դասի շենքը բաղկացած է երկու մասից: Առաջինն իրենից ներկայացնում է երկհարկ գրասենյակային հատված` 9290 քառակուսի մետր տարածքով: Երկրորդ մասը վերածվել է երեք հարյուր տեղանոց բազմահարկ ավտոկայանատեղի: Գրասենյակը, որի սեփականատերը Ալբերիսի զարգացման կորպորացիան է, լի է բնական լույսով` շնորհիվ բացվող պատուհանների, երեք մեծ ատրիումի և ապակեպատման համակարգի: Անձրևաջրերը հավաքվում են ցիստերներում, մաքրվում ու կրկին օգտագործվում` այդպիսով խնայելով տարեկան 1,150,000-1,900,000 լիտր ջուր: Քամու տուրբինն արտադրում է շենքի համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 20 %-ը:
Շենքի սեփականատերերը նպատակ էին դրել արժանանալ LEED մրցանակի, ուստի 2005 թվականին շենքն արժանացավ LEED պլատինե հավաստագրման: Ի դեպ, այն համարվում է ամենաբարձր միավոր հավաքած շենքերից մեկն աշխարհում (60 միավոր): Շենքը նախագծվել է “Մեքի Միտչել Ըսոշիիթս” ընկերության կողմից (ճարտարապետ` Ջոն Գուենթեր): Կոմերցիոն շինության գլխավոր կապալառուներն են “Ալբերիսի Քոնսթրաքթըրզ” (“Alberici Constructors Inc.”) և “Քինլեն Քոնթսրաքթըրզ” (“Kienlen Constructors”) ընկերությունները:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.alberici.com