Ալ Հարմա Ֆիրդոուս Աշտարակ, Քուվեյթ
Բարձրությունը (Ճարտարապետական / Բնակելի)՝ 412 / 371 մՀարկեր՝ 80Դիտահարթակներ՝ 371,4 մ
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՔուվեյթԱլ Հարմա Ֆիրդոուս աշտարակի շինարարությունը սկսվել է 2005-ին և ավարտին հասցվել 2011-ին: Շենքի սեփականատերն է Al Hamra Real Estate and Entertainment Co ընկերությունը: 195 000 մ² հատակների մակերեսով երկնաքերը ներառում է առևտրային և գրասենյակային տարածքներ, թաթերական համալիր, 5 հարկանի՝ 23 000 մ² տարածքով առևտրի կենտրոն, աշտարակին կից կառուցված 11 հարկանի ավտոկայանատեղի: Աշտարակի 30-րդ և 55-րդ հարկերում տեղակայված են «Երկնային նախասրահները» (Sky Lobbies), 74-75 հարկերում՝ «Էքսկյուզիվ գրասենյակները», 78-80 հարկերում՝ «Երկնային լաունջը» (Sky Lounge), որը ներառում է իր մեջ բարձրակարգ ռեստորան տանիքին:
Այս ֆանտաստիկ «կերպարով» շենքի ճարտարապետներն են Skidmore Owings & Merrill-ի մասնագետները: Կառուցվածքների, ինչպես նաև ինժեներական համակարգերի նախագծերը նույնպես իրականացրել է SOM-ը: Այսպիսի անսովոր տեսքով աշտարակ ստանալու համար ճարտարապետներն օգտագործել են երկաթբետոն: Հեղինակներն անվանել են իրենց ստեղծագործությունը «սավանի մեջ փաթաթված կերպար»: Նորարարական դիզայնն իրենից ներկայացնում է 2 ժապավենաձև քարե պտտվող և սլացիկ վեր խոյացող՝ 130 աստիճան իրար հակառակ ուղղությամբ թեքվող մի ճակատ, որը մյուս երեք կողմերից շարունակվում է ապակե ճակատներով: Այս աշտարակն այսօր անվանվում է աշխարհի ամենաբարձր «քանդակային» կառույցը և հանդիսանում է 100% ասիմետրիկ ներքին դիզայնով նախագիծ: Կառույցը նաև հանդիսանում է ամենաբարձր քարապատ շենքը. 258 000 մ² կրաքարե երեսպատումը լրիվ ծածկում է հարավային ճակատը և 80 հարկ բարձրությամբ վեր խոյացող բետոնե ժապավենները, իսկ մյուս 3 ապակեպատ ճակատները համայնապատկերային գերազանց հնարավորություն են ստեղծում: Այս քարե ճակատը նաև հավասարակշռում է աշտարակը և պաշտպանում է շենքի հարավային կողմը անապատային կիզիչ արևից:
Ահա թե ինչպես են SOM-ի ճարտարապետները նկարագրել իրենց ստեղծագործությունը. «Շենքի վերին կետը ոչ միայն լուծում է կառույցի սլացիկ վեր խոյացող պատերի բարդ երկրաչափությունը, այլ ներառում է ձևի շարունակությունը դեպի անվերջություն: Հարավային ճակատը, որը լրիվ պատված է քարով և ամփոփված է քարե պտտվող սլացիկ և նրբագեղ ժապավեններով, հատկանշում է աշտարակի «իկոնիկ» բնութագիրը»: Անհամեստ է իհարկե այս ինքնագնահատականը, բայց երևի արժանի... Չնայաց որոշ քննադատության, Ալ Հարմա Ֆիրդոուս աշտարակը դեռ երկար տարիներ կապշեցնի մեր երևակայությունը իր ահռելի և վեհ «քանդակային» գերազանցությամբ: