Կանաչ Շին. Դեմոնստրացիոն Նախագիծ, Օսթին, ԱՄՆ
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըԿանաչ Շինարարության Դեմոնստրացիոն Նախագիծ, Օսթին, ԱՄՆ
Տեխասի նահանգում գտնվող «Կանաչ» շինարարության դեմոնստրացիոն նախագիծը (AGBD - The Advanced Green Builder Demonstration) կամ Տեխասյան «Վերամշակված հումք» նախագիծը ֆինանսավորվել «Նավթի գների գերաճի» նահանգային ֆոնդերի կողմից՝ որոնք պատկանում են ԱՄՆ-ի Էներգետիկայի դեպարտամենտին: Նախագծին աջակցում են մի շարք տարածաշրջանային գործակալություններ: Այն նպատակ ունի ցուցադրել կայուն նախագծման տարատեսակ մեթոդներ և համայնքներին ներկայացնել վերամշակված հումքից շինանյութ, քննարկել տնտեսական զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրներ (գլոբալ տաքացում և այլն)` տարածաշրջանային մակարդակի վրա: Այն կյանքի է կոչում այսպես կոչված «արտադրանքի կյանք» հասկացությունը, այսինքն` կապը ռեսուրսի օգտագործման և կոնկրետ տարածաշրջանում շրջակա միջավայրի վրա նրա թողած ազդեցության միջև: Սա նաև «Սի-Էմ-Փի-Բի-Էս» (CMPBS - Center for Maximum Potential Building Systems) ընկերության գլխավոր գրասենյակն է: Նախագծի հիմնական նպատակն է` ավելացնել այն արդյունաբերողների քանակը, որոնք նախընտրում են կառուցման էկոլոգիապես մաքուր մեթոդներ, և տեղեկատվություն տարածել այն մասին, որ այս մեթոդները կարող են նվազեցնել բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Կենտրոնում գործում է անձրևաջրերի կուտակման և մշակման համակարգ, էներգիայի վերականգնվող աղբյուրներով աշխատող տաքացման և զովացման համակարգեր: Էկոլոգիապես մաքուր նախագծի գլխավոր առանձնահատկություններից է յուրահատուկ տանիքը, որը նախագծված է` նաև ջուր սառեցնելու և տաքացնելու համար:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.cmpbs.org