Ադամ Ջոզեֆ Լյուիս Կենտրոն, Օբերլին, Օհայո, ԱՄՆ
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըՕբերլինի քոլեջի կազմում գտնվող Ադամ Ջոզեֆ Լյուիսի անվան Շրջակա միջավայրի ուսումնասիրությունների կենտրոնը նոր շինություն է, որը շահագործման է հանձնվել 2000 թվականի հունվարին: Հատակների ընդհանուր մակերեսը 1260 քառակուսի մետր է: Այն համարվում է զրո էներգիայով (ինքնասնուցվող) և առանց ածխաթթու գազի արտանետումների շինություն, և ներառում է լսարաններ, գրասենյակային տարածք, գրադարան և բաց ատրիում: Տանիքին և ավտոկայանատեղու վերևում տեղադրված ֆոտոէլեկտրական պանելները (տանիքին տեղադրված են 371 քառակուսի մետր մակերեսով մոնոկրիստալիկ ֆոտոէլեկտրական մարտկոցներ) ոչ միայն էլեկտրականություն են արտադրում ամբողջ շինության համար, այլև ավելցուկային էներգիան փոխանցում են ընդհանուր ցանց: Էլեկտրականությունը խնայվում է նաև կարգավորվող պատուհանների և հարավին նայող ապակեպատ ճակատի շնորհիվ, որոնք ապահովում են բնական լույսի առավելագույն ներթափանցում դեպի սենյակներ: Ջրի մշակման յուրահատուկ համակարգը կոչվում է Շնչող մեքենա: Օգտագործված շինանյութերը հիմնականում տեղական են: Շրջակա միջավայրի գիտությունների կենտրոնը, որի սեփականատերը Օբերլին Քոլեջ կորպորացիան է, ԱՄՆ էներգիայի դեպարտամենտի կողմից ճանաչվել է «20-րդ դարի 30 դարակազմիկ շինություններից մեկը»: 2002 թվականին կենտրոնը հայտնվել է AIA կոմիտեի Լավագույն տասը կանաչ շինությունների ցուցակում: Ուսումնական կենտրոնն առաջարկում է կրթական ծրագրեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են Մշակույթ և մեկնաբանություն, Բնական ռեսուրսների էկոնոմիկա, Շրջակա միջավայր և հասարակություն, Էկոլոգիական նախագծում և այլն:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am