Թելեմայի Աբբայություն, Չեֆալու, Սիցիլիա, Իտալիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԻտալիաԿղմինդրապատ տանիքով մեկ հարկանի շինություն, որի համար աբբայությունն ավելի շուտ հեգնական անվանում է, քան ստույգ բնորոշում: Այս տունը դարձել է սատանայական արարողությունների և անբարոյականության կենտրոն: Հիմնական սրահը կոչվում էր Sanctum Sanctorum, որտեղ և անցկացվում էին ծիսակարգերը: Գետնին պատկերված էր հնգաթև աստղով մեծ շրջան: Դրա կենտրոնում տեղադրված էր զոհաբեմը «Օրինաց Գրքի» (Թելեմայի ուսմունքի գիրքը, հեղինակ Ալիստեր Կրոուլի) օրինակով և սատանայական այլ «զարդարանքներով»:
Աբբայությունը հիմնադրել է Ալիստեր Կրոուլին (իսկական անունը Էդվարդ Ալեքսանդր Կրոուլի), ով իրեն հռչակել էր նոր Մեսսիա, որը կփրկի մարդկությունն այն խավարից, որ իր հետ բերում է քրիստոնեությունը: Նա վերականգնեց կախարդանքի համար թմրանյութեր օգտագործելու սովորույթը: Նորեկների «օծման» ժամանակ նրանք պետք է մեծ քանակությամբ հերոին և մարիխուաննա օգտագործեին և գիշերն անցկացնեին «Սարսափի Սենյակում»` զարդարված էր դրախտի և դժոխքի պատկերներով: Երբ աբբայությունում մահացավ Կրոուլիի աշակերտ լոնդոնյան բարձր հասարակությունում հայտնի Ռաուլ Լավդեյը (ենթադրաբար կատվի արյուն խմելուց հետո), նրա կինը՝ Բեթի Մեյը, իսկական արշավ սկսեց Կրոուլիի դեմ: Արդյունքում 1923 թ. աբբայությունը փակվեց, իսկ Կրոուլին լքեց Իտալիան ու սկսեց թափառել երկրից երկիր` Գերմանիա, Ֆրանսիա, Հյուսիսային Ամերիկա: Նա մահացավ 1947թ. Անգլիայում հերոինի չարաշահումից:
Բացի այս ամենից, աբբայությունը հայտնի է նաև նրանով, որ Կրոուլիի հետևորդներից է եղել Մերլին Մենսոնը, և այն հայտնվել է Բիթլզի “Sgt. Pepper’s Lonely Hearts Club” սկավառակի վրա:
Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.atlasobscura.com