Արտասովոր Տուն, Ալպեր, Ֆրանսիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՖրանսիաՄեզանից շատերն են երազում վայելել Ալպերում թևածող լիաթոք հանգիստն ու ընկղմվել ճերմակաթույր ձյան շերտի մեջ՝ կտրվելով ամենօրյա աղմկոտ կյանքից ու հոգնեցուցիչ եռուզեռից: Եվ դժվար թե իրազեկ լինեք այս տարօրինակ տնից, որը կարծես թե մոլորվել է բնության այս չքնաղագեղ վայրում: Այլմոլորակայինի այս հիասքանչ տունը գտնվում է Ֆրանսիական Ալպերում գտնվող Շամբերի քաղաքին մոտ՝ Սավոյ և Իզեր դեպարտամենտների սահմանին: Այս արտասովոր տան նախագծի հեղինակն է շվեյցարական ծագումով ճարտարապետ Պասկալ Հաուզերմանը (Pascal Hausermann- 1936-2011): Չորս մակարդակով՝ 110 մ² հատակների մակերեսով, տունը բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակներից և սանհանգույցից: Երրորդ հարկը զբաղեցնում է ընթերցասրահը բուխարիով և մեծ տեռասով՝ որից բացվում է ալպիական սարերի հիանալի համայնապատկեր, իսկ չորրորդ հարկը գրադարանն է: Տունը չունի ուղիղ անկյուններ, այլ միայն կլոր պատեր և բազմաթիվ հարմարավետ անկյուններ: Վերջերս, հանգստի համար նախատեսված այս հիասքանչ տունը հանվել էր վաճառքի՝ 420 000 եվրո առաջարկով:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.architecturedecollection.fr