Արվեստի Կենտրոն 5.4.7, Գրինսբուրգ, Կանզաս, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

LEED պլատինե հավաստագրի արժանացած առաջին արվեստի կենտրոնը, որը կառուցվել է Կանզասի համալսարանի ուսանողների և Ստուդիա 804-ի մասնակիցների ջանքերով, կրում է «5.4.7 Արվեստի կենտրոն» անունը և գտնվում է Գրինսբուրգում: Կանաչ շինության հատակների ընդհանուր մակերեսը 155 քառակուսի մետր է: Նախագիծը, որի ընդհանուր արժեքը կազմեց 336,500 դոլար, ավարտին հասավ 2008 թվականին: Կենտրոնի անունը`5.4.7., ներկայացնում է այն տորնադոյի ամսաթիվն ու տարեթիվը (մայիս,4, 2007), որը գրեթե ամբողջությամբ ավիրեց Կանզասը: Կենտրոնը տրամադրում է դասասենյակներ ու ցուցասրահներ և կազմակերպում ցուցահանդեսներ նրանց համար, ովքեր հետաքրքրված են գեղարվեստով` թե’ տեսողական, թե’ կիրառական: 5.4.7. արվեստի կենտրոնը նաև շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ծրագրեր է առաջարկում ուսանողների ու դպրոցականների տարբեր խմբերին: Շենքն աչքի է ընկնում նաև կայունության ու էկոլոգիապես մաքուր դիզայնի տեսանկյունից: Այն զինված է քամու երեք տուրբինով, որոնք արտադրում են շենքի համար անհրաժեշտ հոսանքը: Կենտրոնի տանիքի վրա տեղադրված են ֆոտոէլեկտրական արևային վահանակներ, կան նաև էկո-սենյակներ` հանգստի համար: Շինանյութը վերամշակված նյութերից է պատրաստված: Կլիմայի վերահսկման երկրաջերմային համակարգը վերահսկում է ջերմաստիճանն ու խոնավության մակարդակը շենքի ներսում:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.kansastravel.org


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ