355 Տուն, 11-րդ փողոց, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

355 Տուն, 11-րդ փողոց, Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, ԱՄՆ
Սան Ֆրանցիսկոյի 11-րդ փողոցում գտնվող № 355 տունը, 1912 թվականին կառուցված և վերակառուցված 2008-ին, արժանացել է LEED Ոսկե հավաստագրման` Նոր շինություններ անվանակարգում: Շենքը պատկանում է «Մատարոզզի/Փելսինգեր Բիլդըրս» (Matarozzi/Pelsinger Builders) ընկերությանը, որը մասնագիտացված է «կանաչ» շինությունների կառուցման ոլորտում և հանդիսացել է վերակառուցման նախագծի գլխավոր կապալառու:

Բազմաֆունկցիոնալ շինության հատակի ընդհանուր մակերեսը 1300 քառակուսի մետր է: Շենքի հիմնական առանձնահատկությունը մետաղական կաղապարն է (ճակատը)` ներկառուցված փոքր անցքերով, որոնց գործառույթն է` կառույցի օդափոխության ապահովումը: Այս շնչող ճակատի հեղինակն ու իրականացնողն է «Էյդլին Դարլինգ Դիզայն» (Aidlin Darling Design) ընկերությունը: Նախագծող թիմը հիմնական շեշտը դրել է տարբեր տրամագծեր ունեցող անցքերի վրա: Բացի այդ, այն տեղերում, ուր պատուհաններ չկան, օգտագործվել են հատուկ պանելներ: Արևելյան և արևմտյան պատերը նույնպես անցքերով են և ստեղծում են երկրորդ կաղապարը, որը լուծում է ոչ միայն օդափոխության խնդիրը, այլ նաև մեղմացնում է արևի տաքացնող ազդեցությունը:

Ձևափոխման գործընթացն ավարտվեց 2008 թվականի սեպտեմբերին և «Մատարոզզի/Փելսինգեր Բիլդըրս»-ի գրասենյակը զբաղեցրեց այս հիանալի շինության 2-րդ հարկը:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.aiatopten.org


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ