Զորաց Քարեր (Քարահունջ), Սիսիան, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Զորաց Քարեր հնագույն մեգալիթյան համալիրը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտակայքում: Երկու հարյուրից ավելի ուղղահայաց կանգնած, մինչև 3 մետր բարձրություն ունեցող քարերը (մենհիրներ) զբաղեցնում են 3 հեկտարից ավելի տարածքն: Քարերի կեսից շատն ունեն անցքեր, որոնց տրամագիծը կազմում է 5-7 սմ: Այդ քարերը կազմում են տարբեր տրամագծեր ունեցող երկու շրջան:

Զորաց Քարերը պատմության ևս մի գաղտնիք է, որը երկար տարիներ շարունակ հանգիստ չի տալիս գիտնականներին: Ենթադրություններ էին արվում, որ մ. թ.ա. III-II հազարամյակներում այս վայրը պաշտամունքային նշանակություն ուներ: Պատմաբաններն ենթադրում են, որ մենհիրներով շրջապատված այս քարերը, քարե պատեր և կտուր ունեցող գերեզմանաթմբի ավերակներն են են:

Ի հաստատումն այն վարկածի, որ Զորաց Քարեր համալիրը հնագույն աստղադիտարան է, 1994-1997 թթ. հայ գիտնական, ակադեմիկոս Պարիս Հերունու ղեկավարությամբ 4 գիտա-հետազոտական արշավ է կազմակերպվել : Հետազոտությունների շրջանակներում, որոնք անցակցվում էին արևակայության և գիշերահավասարի օրերին, արշավի մասնակիցները չափում էին տեղանքի մագնիսական շեղումը, աշխարհագրական կոորդինատները և հուշարձանի չափերը: Բարդ հաշվարկումների և անցքերով երկնային լուսատուների շարժման բազմաթիվ դիտումների արդյունքը դարձավ Հերունու վարկածը այն մասին, որ Քարահունջի աստղադիտարանը (ինչպես ինքը անվանեց այն) ավելի քան 7500 տարեկան է: Հերունին նույնիսկ զուգահեռ է անցկացնում անգլիական Սթոունհենջի (3020-2910 մ.թ.ա.) և հայկական Քարահունջի միջև:

Գոյություն ունի նաև երրորդ` միստիկական մեկնակերպ, աշխարհի տարբեր վայրերում մեգալիթյան կառույցների, այդ թվում Քարահունջի, գոյության վերաբերյալ: Նրանք գտնվում են երկրակեղևի բեկման վայրերում, որոնք առանձնանում են էլեկտրամագնիսական դաշտի բարձր ինտենսիվությամբ (գիտականորեն ապացուցված է): Հենց այդ կառույցների միջոցով էլ Երկիրը ստանում է տիեզերական էներգիա: Զորաց Քարեր” և “Քարահունջ” անվանումները նույնպես լիովին չեն բացահայտում այդ քարե համալիրի նշանակությունը: “Զորաց Քարեր” անվանումը, որը նշանակում է “ուժի քարեր”, կարելի է բացատրել նրանով, որ համալիրը տեղակայված է երկրագնդի էներգետիկորեն ամենազորեղ վայրերից մեկում: Ոմանք ենթադրում են, որ «զորաց» բառը իմաստային կապ ունի «զոհ» արմատի հետ, ինչը հնարավոր է դարձնում բացատրել «Զորած Քարեր» անվանումը որպես «զոհաբերությունների վայր»: Ժողովուրդը համալիրը անվանել է Դիք-Դիք Քարեր, բայց տվյալ շրջանակներում «դիք» բառը ոչ մի առնչություն չունի «վեր ցցված» իմաստի հետ: «Դիք» բառաձևը հնդեվրոպական արմատ ունի և «աստվածներ» է նշանակում : Այսպիսով, ժողովրդական անվանումը կարելի է թարգմանել որպես «աստվածների քարեր»: Ինչ վերաբերում է «Քարահունջ» անվանը, այն հիմնականում բացատրվում է որպես «քարերի ձայն» կամ «հնչող քարեր»: «Քարահունջ» անվան ևս մի թարգմանություն` «Արա աստծո տաճար», որտեղ «քա» մասնիկը նշանակում է «աստված», իսկ «Արա» հայկական հեթանոսական կրոնում՝ արևի աստված:

Հոդվածը Նատալիա Ղուկասյանի , www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ