Ուիլյամ Քլինթոնի Նախագահական Գրադարան, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Ուիլյամ Քլինթոնի Նախագահական Գրադարան, Արկանզաս, ԱՄՆ
Նախագծման և կառուցման 7 տարիներից հետո` 2004 թ. նոյեմբերին բացված Ուիլյամ Ջեյ Քլինթոնի նախագահական գրադարանն ի սկզբանե կառուցվել էր LEED արծաթե հավաստագրման չափանիշերի համապատասխան, և նույն տարում էլ արժանացավ այդ մրցանակին: Երեք տարի անց` 2007 թ., գրադարանն արժանացավ LEED պլատինե հավաստագրման` դառնալով նման բարձր գնահատականի արժանացած միակ նախագահական գրադարանը: Քլինթոնի գրադարանը, ինչպես նաև ազգային արխիվը, որը պահպանում և ցուցադրում է Քլինթոնի երկու նախագահական ժամկետների փաստաթղթերն ու նմուշները, ղեկավարվում է Քլինթոնի հիմնադրամի կողմից: Անկասկած, գրադարանը ցայտուն օրինակ է այլ պետական կառույցների համար` թե’ դիզայնի, թե’ ճարտարապետության տեսանկյունից: Համալիրում կիրառված է «Տրեմկո» կանաչ տանիքների համակարգը: Տանիքի մակերեսը 1300 քառակուսի մետր է, որի կեսը պատված է բույսերով: Շենքում արտանետումների կրճատումը կատարվում է ինտենսիվ վերամշակման միջոցով: Շինարարական թիմի գլխավոր խնդիրը էներգիայի արդյունավետ օգտագործումն է, ինչը հաջողվում է դրա պահպանման շնորհիվ: Նկատի է առնվել նաև ներքին էկոլոգիական վիճակը: Ուստի զարմանալի չէ, որ բացման օրից ի վեր գրադարան է այցելել ավելի քան մեկ միլիոն մարդ: Ցուցասրահները զբաղեցնում են 1900 քառակուսի մետր տարածք:

1999 թվականի օգոստոսին նախագահ Քլինթոնը Ջեյմս Փոլշեկին և Ռիչարդ Օլքոթին ընտրեց` որպես կենտրոնի գլխավոր ճարտարապետներ: Շինարարական նախագծի ղեկավարը Ջոնաթան Սեմանսն էր: Շենքը կառուցված է գլխավորապես պողպատից և ապակուց: Արկանզաս գետի ափերին գտնվող այս հինգհարկանի համալիրի արժեքը կազմեց 165 միլիոն դոլար: Դրամահավաքությունը կատարվել է նախագահ Քլինթոնի ընկերոջ` Թերրի ՄաքՕլիֆի կողմից: Գրադարանում կան սրահներ, որոնք օգտագործվում են բազմաթիվ կրթական ծրագրերի, միջոցառումների և ցուցադրությունների համար, ինչպես նաև սրճարան և հատուկ սենյակ, որը գտնվում է հինգերորդ հարկում և նախատեսված է բացառապես ԱՄՆ-ի 42-րդ նախագահի համար:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ