Վեբեր+Թոմփսոն Գրասենյակ, Վաշինգթոն, ԱՄՆ
Ի՞նչ է LEED Հավաստագրումը
Վեբեր+Թոմփսոն Գրասենյակ, Սիեթլ, Վաշինգթոն, ԱՄՆ
1987 թվականին հիմնադրված “Վեբեր+Թոմփսոն”-ը նախ ճարտարապետական ընկերություն էր, որը հետագայում վերածվեց բարձր որակավորմամբ դիզայներական գործակալության: 2009 թվականի հունվարին կազմակերպության գրասենյակային շենքն արժանացավ LEED Ոսկե հավաստագրման: Կարճ ժամանակ անց այն ձեռք բերեց LEED Պլատինե հավաստագրում` Կոմերցիոն Ինտերիեր անվանակարգում` այդպիսով դառնալով նման բարձր գնահատականի արժանացած երկու կոմերցիոն շենքերից մեկը Վաշինգթոնում: Գրասենյակը գտնվում է Թերրի Թոմաս շենքում (Թոմաս փողոցի և Թերրի պողոտայի անկյունում) և զբաղեցնում է 2510 քառակուսի մետր տարածք: Դիզայներական թիմի ղեկավարը` Փիթեր Դեյվիդ Գրիվսը, որը նաև Վեբեր+Թոմփսոն գրասենյակի ղեկավարն է, համագործակցել է ոլորտի առաջատար մասնագետների հետ: Քանի որ գրասենյակն առաջ է քաշում կայունության հասկացությունը, դիզայներների հիմնական խնդիրն էր ստեղծել օրինակելի շինություն` պասսիվ օդափոխության, բնական լուսավորության համակարգով, բացվող պատուհաններով և ցածր արտանետումներով նյութերով: Ամենաառաջնահերթ խնդիրը աշխատողների համար ներքին պայմանների որակի ապահովումն էր: Լույսի հիմնական աղբյուրը ցերեկային լույսն է: Վառ ներկերը, բաց գույներն ու սպիտակ պատերն ընդգծում են բնական լույսի կարևորությունը: Շնորհիվ սենսորային համակարգի` լույսը միանում է միայն այն ժամանակ, երբ բնական լույս չկա: Ջերմաստիճանը մշտապես վերահսկվում է:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am