Տոյոտա Ընկերության Գրասենյակ, Կալիֆորնիա, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Տոյոտա Մոթոր կորպորացիայի հարավային մասնաճյուղի գլխավոր գրասենյակի (Անգ. Toyota Motor Sales South Campus Headquarters) կառուցման սկզբունքը լիովին համապատասխանում է ընկերության գլխավոր փիլիսոփայությունը` բավարարել հասարակության տրանսպորտային կարիքները և միևնույն ժամանակ չվնասել Երկիր մոլորակը շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն թողնելով: Գրասենյակի հատակների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 58,000 քառակուսի մետր և շենքը գտնվում է 16,2հա հողատարածքի վրա: Ընկերության Կալիֆորնյան գրասենյակում հաջողվում է տնտեսել տարեկան 400,000 դոլար` էլեկտրաէներգիայի խնայողությունից: Քանի որ շրջակա կանաչ տարածքը ոռոգելու և շենքը զովացնելու համար օգտագործվում է վերամշակված ջուր, հնարավոր է լինում խնայել տարեկան մոտ 42 միլիոն լիտր ջուր: Շրջակա միջավայրի հանդեպ զգայուն, էներգիայի բարձր խնայողությամբ գրասենյակային շենքը նախագծվել է Էլ Փի Էյ Արքիթեքթս (LPA Architects Inc.) ընկերության կողմից և նախատեսված է 2500 աշխատողի համար: 4923 քառակուսի մետր տարածքով արևային պանելները, որոնք տանիքի վրա տեղադրվել են Թըրնըր Քընսթրաքշըն (Turner Construction) ընկերության կողմից, արտադրում են շենքի համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի մոտավորապես 20%-ը: Շինանյութերը 50%-ով բաղկացած են վերամշակված հումքից: 87 միլիոն դոլար արժողությամբ նախագիծը, որի շինարարական աշխատանքներն ավարտվել են 2002 թվականի ապրիլին, LEED ոսկե հավաստագրման արժանացած ամենախոշոր շենքն է ԱՄՆ-ում (պարգևատրվել է 2003 թվականի ապրիլի 15-ին):

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.biulding.am

Photos: www.turnerconstruction.com
Photos:www.gardener.ru


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ