Էրոտիկայի Թանգարան, Փարիզ, Ֆրանսիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ֆրանսիա

Էրոտիկային նվիրված թանգարանները նորություն չեն. այդպիսինները կան Ամստերդամում, Բեռլինում, Կոպենհագենում, Համբուրգում և Բարսելոնայում: Իսկ ամենաառաջին նման թանգարանը բացվել է դեռևս 1819թ. Նեապոլում: Եվ չնայած, որ նրա ֆրանսիական «կոլլեգան» ուշացել է գրեթե 1 հարյուրամյակ, շատ բաներ այստեղ բավականին տպավորիչ են: 5 հարկ, մոտ 2,000 ցուցանմուշ, պարբերաբար բացվող թեմատիկ ցուցահանդեսներ, հանրահայտ Մուլեն Ռուժն ընդամենը 100 մետր հեռավորության վրա…

Եվ այսպես, Փարիզի էրոտիկայի թանգարանը (French: Musée de l'érotisme) բացվել է 1997 թ. նոյեմբերի 8-ին: Թանգարանում կա 7 սրահ, որտեղ յուրաքանչյուրը կարող է իր ճաշակով որևէ բան գտնել. Ճապոնական էրոտիկ նեցուկեներ (փոքրիկ քանդակներ, որոնք կախվում էին ճապոնական ավանդական հագուստի` կիմոնոյից), էրոտիկ կահույք (ոմանց դուր կգան յուրօրինակ դիզայնով աթոռները), ացտեկների հոմոսեքսուալ կապերին նվիրված սրահ: Միասեռ սիրո կողմնակից կանանց համար էլ այստեղ կգտնվի հետաքրքրություն: Թանգարանում նաև կարելի է տեղավորվել սրտաձև բազկաթոռների մեջ և դիտել տարբեր ժամանակների էրոտիկ ֆիլմեր: Էքսպոզիցիան փոխվում է 2 ամիսը մեկ անգամ, եթե իհարկե չկա որևէ արտահերթ միջոցառում: Օրինակ 1998թ. ֆուտբոլի Աշխարի առաջնության ժամանակ թանգարանը ներկայացրեց ֆուտբոլային գնդակով մի շատ տպավորիչ շարք:

Չնայած առաջին իրարամերժ տպավորություններին` թանգարանում ցուցադրված շատ իրեր կարող են օգտակար լինել պատմություն ուսումնասիրողների համար: Տարօրինակ է հնչում, բայց փաստ է. այստեղ ներկայացված է Փարիզի «էրոտիկ ժամանակագրությունը» սկսած քսանականներից մինչ օրս:

Կա նաև փոքրիկ խանութ, որտեղից կարող եք հուշանվերներ գնել բարեկամների և ընկերների համար: Մնում է միայն ավելացնել, որ թանգարանը գտնվում է մետրոյի Բլանշ կայարանի մոտ: Բաց է ամեն օր 1000 – 0200 : Թանգարանի մուտքն արժե 8 եվրո, իսկ ուսանողական տոմսի առկայության դեպքում կարող եք մտնել 6 եվրոյով: Մինչև 16 տարեկան երեխաները ստիպված են բավարարվել ինտերնետային հոդվածներով. նրանց մուտքը թանգարան արգելված է: Ճանապարհորդեք և բացահայտեք նորը:

Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am

Photos: www.sortiraparis.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ