Ժամանակակից Արվեստի Թանգարան, Բրազիլիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԲրազիլիաԺամանակակից Արվեստի Թանգարան, Նիտերոյ, Բրազիլիա
Եթե դուք անգամ արվեստով հետաքրքրված չէք, պետք է այցելեք այս թռչող ափսեի տեսքով թանգարանը, որը, չդիմանալով Ռիո դե Ժանեյրոյի «Շաքարե գլուխ» լեռան և Գուանաբարա ծովածոցի գայթակղությանը, վայրէջք է կատարելՆիտերոյում (քաղաք Ռիո դե Ժանեյրո մեգապոլիսի կազմում): Այն գտնվում է գեղատեսիլ ժայռի վրա, որից ներքև տարածվում է հրաշալի գրավիչ լողափը: Բրազիլիացի հայտնի ճարտարապետ Օսկար Նիմեյերը՝ ժամանակակից ճարտարապետության հսկան, ինժեներ Բրունո Կոնտարինիի օգնությամբ իրականացրեց իր համարձակ երևակայությունը այս ֆուտուրիստիկ դիզայնի մեջ, և թանգարանը թռչող ափսեի տեսքով հասարակությանը ներկայացրեց 1996թ-ին: Այս եռահարկ կառույցը ներկայանում է 16մ բարձրությամբ և 50մ տրամագիծ ունեցող գմբեթով: Հեղինակավոր և հետաքրքրաշարժ թանգարանում դուք կարող եք գտնել մի շարք ստեղծագործություններ այնպիսի հայտնի բրազիլացի նկարիչների, ինչպիսիք են Էմիլիանու Դի Կավալկանտին, Բրունո Ջորջին և Մարիա Մարտինսը՝ աբստրակցիոնիզմի և բրազիլական նեոռեալիզմի վառ ներկայացուցիչներ:
Ամենևին էլ զարմանալի չէ, որ Ժամանակակից արվեստի թանգարանը Նիտերոյում դարձել է քաղաքի հիմնական այցեքարտը:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am