Մերսի Կորպսի Գլխավոր Գրասենյակ, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Մերսի Կորպսի Գլխավոր Գրասենյակ, Փորթլենդ, Օրեգոն, ԱՄՆ

«Մերսի» կորպորացիայի` 19-րդ դարում կառուցված գլխավոր գրասենյակը կայուն նախագծման ժամանակակից օրինակ է: Շենքն իրենից ներկայացնում է միասնական տարածք` կազմված նոր շինությունից և 1892 թվականին կառուցված շենքի մի մասից, որը մի ժամանակ կոչվում էր Սքիդմոր Ֆաունթին կամ Փեքեր-Սքոթթ: Կիրառելով շրջակա միջավայրը պաշտպանող այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են ցերեկային լույսն առավելագույնի հասցնող դինամիկ ապակին, բնական արևային լույսն ու բացվող պատուհանները` օգնության այս համաշխարհային գործակալությանը հաջողվել է արժանանալ կայուն և էկոլոգիապես մաքուր նախագծման ոլորտում ամենահեղինակավոր մրցանակի` LEED Պլատինե հավաստագրման: Նկատի առնելով Օրեգոնի կլիմայի առանձնահատկությունները` ամպամած եղանակ, արևի լույսի պակաս, շենքը վերականգնողներն ատրիումին ավելացրին պատուհաններ և ստեղծեցին էներգիայի ղեկավարման համակարգ, որը կարող է ավտոմատ կերպով արձագանքել եղանակի զանազան փոփոխություններին: Էներգախնայող նախագիծը կյանքի է կոչվել «Թի-Էյջ-Էյ Արքիթեքչըր» (THA Architecture) ճարտարապետական ընկերության ջանքերով: Շենքը ներառում է նաև ցուցասրահներ ու հասարակական գիտությունների ուսումնասիրությունների լաբորատորիաներ` աշակերտների և ուսանողների համար: Շինության երկու ճակատները` արևելյանն ու հարավայինը, ապակեպատ են: Շենքի կենտրոնում տեղակայված է պողպատե հիմքով փայտե սանդուղք: Աշխատողների գրասենյակները գտնվում են սանդուղքի երկու կողմերում:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ