Կատարյալ Դղյակ, Հոտրիվ, Ֆրանսիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՖրանսիաԿատարյալ Դղյակը (ֆր. Palais Idéal) 1879-1912 թվականներին կառուցել է ֆրանսիացի փոստատար Ֆերդինանդ Շեվալը (1836-1924): Նա իր կյանքի երեսուն երեք տարիները նվիրեց այս արտասովոր ճարտարապետական կոթողի կառուցմանը: Իր գլուխգործոցի ստեղծման համար Շեվալն օգտվել է տարբեր ճարտարապետական ոճերից՝ միաժամանակ ոգեշնչվելով Աստվածաշնչով և հնդկական դիցաբանությամբ: Դղյակի կառուցման համար, որպես կապակցող նյութ, փոստատարը կիր և ցեմենտ է օգտագործել: Նա նաև իր համար մի դամբարան է կառուցել, որտեղ ցանկացել է թաղված լինել, և որի կառուցման համար ծախսել է ևս 8 տարի: Շեվալը մահացավ 1924 թվականին՝ իր հավերժ հանգստարանի կառուցման ավարտից ընդամենը մեկ տարի հետո: