Գուանչժոու Միջազգային Ֆինանսական Կենտրոն, Գուանչժոու, Չինաստան
Բարձրությունը (Ճարտարապետական / Բնակելի)՝ 439 / 415 մՀարկեր՝ 103Դիտահարթակներ՝ 415 մ
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՉինաստանԱշտարակի շինարարությունը սկսվել է 2006 –ին և ավարտին հասցվել 2010-ին: Շինությունը տեղակայված է 5 Zhujiang Avenue West հասցեում՝ Գուանչժոուի գործարար Տյանհե շրջանում: Ֆինանսական կենտրոնի առաջին 66 հարկերում տեղակայված են А կարգի գրասենյակային տարածքներ, իսկ 67-100 հարկերը զբաղեցնում է հյուրանոցային Four Seasons ցանցը: Հյուրանոցն իր հարմարություններով գործարար միջոցառումների կազմակերպման հարցում քաղաքում առաջատար տեղ կզբաղեցնի: Դիտահարթակը գտնվում է 99-100 հարկերում, և բացի Մարգարտյա գետի (Pearl River) ու Գուանչժոուի հիանալի տեսարաններից, այստեղ նախատեսված են համաշխարհային կարգի սննդի և հանգստի հնարավորություններ: Հյուրանոցի հյուրերը ժամանում են 70-րդ հարկ, որտեղից բացվում է 30 հարկանի բարձրությամբ ատրիումի կախարդական տեսարանը: Հյուրանոցն իր դռները կբացի այցելուների առջև 2012 թ-ի օգոստոսի 15-ին: Ուղղաթիռային հրապարակը գտնվում է տանիքին: Աշտարակում բնակարաներ նախատեսված չեն, սակայն կից կառուցված երկու 28 հարկանի շենքերը առաջարկում են Ascott International-ի կողմից սպասարկվող բարձրակարգ բնակարաններ:
Ճարտարապետական նախագծումը իրականացրել է բրիտանական Wilkinson Eyre-ը:
Կտրվածքում կառույցը ունի կլորացված անկյուններով եռանկյունիի տեսք, ապակեպատ ճակատը լրիվ լամինացված է: Վերին հատվածում նեղանալով այն ստեղծում է մի հասարակ, բայց անկրկնելի վեհ և նրբագեղ մի ճարտարապետական կոթող: Աերոդինամիկայի տեսակետից շենքի ձևը բավականին մեղմացնում է քամու ազդեցությունը: Ինչպես աշտարակի մասին արտահայտվել է CTBUH-ի գլխավոր տնօրեն Էնտոնի Վուդը, -«Կառույցը ունի նրբագեղ պարզություն ինչպես իր ձևի մեջ, այնպես էլ կառուցվածքում, իսկ անկյունագծային-խաչաձև կարկասը հաղորդում է շենքին խորություն, ամրություն և հատուկ բնավորություն»:
Աշտարակի կառուցվածքը նախագծել են 2 ընկերություններ՝ Արուփը (Arup) և Հարավ-Չինական տեխնոլոգիական համալսարանի Ճարտարապետական նախագծման ինստիտուտը(Architecture Design Institute of South China University of Technology): Շենքի ճարտարապետական ձևին բավարարելու համար օգտագործվել են պողպատյա սյուներ, ներսից լցոնված երկաթբետոնով, որոնք տեղակայված են անկյունագծային-խաչաձև եղանակով: Ինչպես հայտնում է նախագծի կառավարիչ՝ չինական Yuexiu Property Co. Ltd ընկերությունը, նմանատիպ կառուցվածք օգտագործվում է աշխարհում առաջին անգամ: Ընկերության պնդմամբ նմանատիպ կառուցվածքը ոչ միայն կդիմակայի հրդեհին, պայթուններին, փոթորիկներին և տեռորիստական հարձակումներին, այլև այս բոլոր աղետներին միասին: Շենքի ամբողջ կառուցվածքը համալրված է հատուկ սենսորներով, որոնք կահազանգեն կառուցվածքի անսարքությունների մասին և թույլ կտան արագ վերացնել դրանք: