Նախագիծ «Էդեմ», Քորնուոլ, Մեծ Բրիտանիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Մեծ ԲրիտանիաԱհա իսկական դրախտ երկրի վրա: Ըստ առասպելի, սարդը սարդոստայն է գործում՝ մեղավոր մարդկանց իր ցանցը գցելու համար, իսկ հայտնի ճարտարապետ Նիկոլաս Գրիմշոուն ստեղծեց այս սարդոստայնաձև բուսաբանական այգին, որպեսզի գրավի բոլոր նրանց, ով սիրում և գնահատում է բնությունը: «Էդեմ» նախագիծը կամ «Դրախտային այգին» գրավում է մի ահռելի տարածք, որտեղ տեղակայված են վիթխարի ջերմոցներ հազարավոր բույսերով լի, բերված աշխարհի տարբեր վայրերից: Եդեմական նախագիծն այս գտնվում է Անգլիայի հարավ-արևմուտքում՝ Քորնուոլ կոմսությունում: Միտքը պատկանում է Թիմ Սմիթին, ճարտարապետական նախագիծն իրականացրել է Նիկոլաս Գրիմշոուն՝ Արվեստի Թագավորական ակադեմիայի նախագահը, «Էնթոնի Հանթ և ընկերներ» ինժեներական ընկերության հետ համատեղ: «Էդեն» նախագիծը հանրությանը ներկայացվեց 2001-ի մարտի 17-ին: Ջերմոցների ընդհանուր մակերեսը 22,000 մ² է: Այգին ներառում է երեք գոտիներ, որոնցից երկուսը գտնվում են թափանցիկ ծածկույթի տակ՝ պատրաստված գեոդեզիական գմբեթների կառուցվածքով, ինչը ապահովում է համապատասխան կլիմայական պայմաններն ըստ բնորոշ լանդշաֆտների: Խոնավ արևադարձային գոտին՝ աշխարհի ջերմոցներից ամենամեծը, ընդգրկում 1.56հա տարածք և ունի 55մ բարձրություն, 100մ լայնություն և 200մ երկարություն: Միջերկրական գոտու ջերմոցը ընդգրկում է 0,654 հա տարածք և ներկայանում է 35մ բարձրությամբ, 65մ լայնությամբ և 135մ երկարությամբ: Երրորդ գոտին անծածկ է՝ բաց երկնքի տակ, մեղմ բարեխառն կլիմա է ապահովում: Յուրաքանչյուր գեոդեզիական գմբեթը կազմված է 193մմ տրամագծով հնգանկյան և վեցանկյան տեսքով պողպատե խողովակներից, որոնք գտնվում են ջերմակայուն պլաստիկ ETFE-ի երկտակ թաղանթի տակ: Համեմատ ապակու՝ այս թաղանթն օժտված է ջերմամեկուսացման և ուլտրամանուշակագույն ճառագայթների փոխանցման ավելի բարձր հատկություններով և ապակու քաշի 1%-ն է կազմում: «Էդեմ» նախագիծը ներառում է նաև կրթական հաստատություն, լսարաններ և ցուցահանդեսներ մշակութային միջոցառումների համար, ինչպես նաև ծառայությունների լայն ցանց այցելուների համար: Անհնար է չնկատել հսկա մեղվի քանդակը, ինչպես նաև զարմանալի է գտնել բույսերի այս արքայությունում «Հայ թեք» ոճի մի նմուշ ևս՝ (վեր սլացող ռոբոտի քանդակ՝ ստեղծված հին էլեկտրական սարքերից): Այստեղ օգտագործվում է ֆիլտրացված անձրևաջուր, իսկ էներգիան ապահովվում է Քորնուոլի հողմային տուրբիններից, որոնք առաջինն են Եվրոպայում: Այս տեսարժան վայրն ամեն տարի հյուրընկալում է մոտ 2 միլիոն մարդ:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.loveisspeed.blogspot.com