Դարլա Մուրի Բիզնեսի Դպրոց, Կոլումբիա, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

1919 թվականին հիմնադրված Դարլա Մուրի անվան Բիզնեսի դպրոցն (Հարավային Կարոլինա Համալսարանի կազմում, Հարավային Կարոլինա) ամենահեղինակավոր ուսումնական կենտրոններից մեկն է աշխարհում, որը բակալավրի, մագիստրոսի և գիտական աստիճանների բազմաթիվ ծրագրեր է առաջարկում միջազգային բիզնես, բիզնեսի կառավարում, մարդկային ռեսուրսներ, հաշվապահություն և այլ մասնագիտությունների գծով: Դպրոցը տեղակայված է Հարավային Կարոլինայի համալսարանի կամպուսում և զբաղեցնում է 37,904 քառակուսի մետր տարածք: Դպրոցի նոր շինությունը նախատեսվում է բացել 2013 թվականի դեկտեմբերին: Էներգիայի զրո տոկոս սպառումով և ածխածնային գազի զրո տոկոս արտանետումներով այս շենքում կլինի շուրջ 24000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով 40 հանդիպումների սենյակ, ավելի քան 130 աշխատասենյակ, սրճարան, կգործեն ջրի և էլեկտրականության խնայողության ամենաժամանակակից համակարգերեր: Այս ողջ գործընթացը նպատակ ունի բարելավել կրթության որակը, ավելացնել ուսանողների թիվը հանրահայտ կրթական հաստատության ֆակուլտետներում: Նախագիծը հավակնում է ամենաբարձր՝ LEED Պլատինե հավաստագրման:

By Astghik Atabekyan, www.building.am

Photos: www10.aeccafe.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ