Տուն Խեցի, Մուխարես Կղզի, Մեքսիկա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՄեքսիկաԱյս Խեցի, կամ Խխունջ կոչվող տունը գտնվում Մեքսիկայի Մուխարես կղզում՝ (Կանանց կղզի) Կանկունից մի քանի միլ հեռավորության վրա:
Տունը նախագծված և կառուցված է մեքսիկացի հայտնի նկարիչ և քանդակագործ Օկտավիո Օկամպոյի կողմից և հանդիսանում է նրա սեփականությունը: Շենքի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին դիզայնը լրիվ հագեցված է ծովային ոգով, իսկ պատուհաններից բացվում է Կարիբյան ծովի հմայիչ տեսարանը: Տունը, խխունջի նման, չունի ուղիղ անկյուններ, իսկ հարդարման և կահավորման մեջ օգտագործվել են ավելի քան 4000 տարբեր խեցիներ՝ հավաքված մերձակա ափերից: Ի գիտություն էկզոտիկ հանգստ սիրողների, նկարիչը այս տունը հաճախ հանձնում է վարձակալությամբ: