Բիզնես Կենտրոն Sohrabji Godrej, Հայդարաբադ, Հնդկաստան
Ի՞նչ է LEED Հավաստագրումը2003 թվականին Հնդկական արդյունաբերական կոնֆեդերացիայի (CII-Confederation of Indian Industry) Sohrabji Godrej բիզնես կենտրոնի կանաչ շենքն արժանացավ LEED պլատինե հավաստագրման` այդպիսով դառնալով նման գնահատականի արժանացած առաջին շենքը Հնդկաստանում (56 միավոր) և երրորդն աշխարհում: Նախագիծը բավականին հաջող պետական-մասնավոր համագործակցության արդյունք է և կառուցվել է Գոդրեժ Հիմնադրամի, Անդհրա Պրադեշ նահանգի և Հնդկական արդյունաբերական կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ: Շինությունը, որի ճարտարապետը Քերեն Գրովերն է, զբաղեցնում է 1021 քառակուսի մետր տարածք: Տանիքի 60%-ը զբաղեցնում են տեղական բույսերը, իսկ մնացած 40%-ը` ֆոտոէլեկտրական արևային պանելները: Կեղտաջրերը մաքրվում են, ապա օգտագործվում են թույլ հոսքով զուգարաններում և միզարաններում: Թեև ընկերության հիմնական նպատակն է` օգնել արդյունաբերական ընկերություններին բարձր մակարդակի հասնել էներգիայի արդյունավետ օգտագործման ոլորտում, այն աուդիտ է կազմակերպում նաև ջրի սպառման բնագավառում: Քամու երկու աշտարակների օգնությամբ ավելի շատ էներգիա է խնայվում: Էլեկտրաէներգիայի սպառմումը այստեղ կրճատվել է 35%-ով: Կենտրոնն իր այցելուներին հորդորում է օգտվել երթևեկության այլընտրանքային միջոցներից, մասնավորապես հեծանիվներից: Գրասենյակային շենքը նախագծման ավանդական սկզբունքների և ճարտարապետության ժամանակակից ոճի յուրահատուկ համադրություն է: Շենքի ներսում օդի որակը վերահսկվում է: Շինանյութի 80%-ը տեղական է և վերամշակված: Ճարտարապետների կարևորագույն խնդիրներից մեկն էլ տեղանքի էկոլոգիական պատկերը չխաթարելն էր: Ածխաթթու գազի արտանետումները կրճատվել են տարեկան 100 տոննայով:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.solaripedia.com