Չարթուելի Դպրոց, Սիսայդ, Կալիֆորնիա, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Սիսայդում գտնվող Չարթուելի դպրոցից բացվում է Մոնտերեյի ծովածոցի տեսարանը: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 2006 թվականի հոկտեմբերին: Շենքը կառուցվել է “Աուսոնիո Ինք.” (Ausonio, Inc) ընկերության կողմից: 1970 քառակուսի մետր տարածքով նախագծի հեղինակն է “Ի-Էյջ-Դի-Դի Արքիթեքչըր” (EHDD Architecture) ընկերությունը և Սքոթ Շելլը: Այն արժանացել է LEED պլատինե հավաստագրման (57 միավոր): Ճարտարապետների գլխավոր նպատակն էր ստեղծել գերազանց ու կայուն ուսումնական համալիր դիսլեքսիայով տառապող երեխաների համար, ապահովել նրանց բարձրորակ օդով, օդափոխության կայուն համակարգով և իրազեկել հանրությանը զրո-էլեկտրականություն, արդյունավետություն և կայուն դիզայն հասկացությունների մասին: Ֆոտովոլտայիկ արևային պանելները, որոնք տեղադրված են ժամանակակից շենքի թեք տանիքի վրա, էլեկտրաէներգիա են արտադրում շենքի համար: Գլխավոր կանաչ գործոնը ջրի արդյունավետ օգտագործումն է: Անձրևաջրերը հավաքվում են ցիստեռններում և հետագայում օգտագործվում ոռոգման նպատակներով` այդպիսով ջրի օգտագործումը կրճատելով 70%-ով: Շինարարական թափոնների 82%-ը վերամշակվել է և կրկնակի օգտագործվել: Շինարարության ընթացքում օգտագործված ներկերը չեն պարունակում ցնդող օրգանական բաղադրիչներ:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ