Կալիֆորնիայի Գիտությունների Ակադեմիա, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Կալիֆորնիայի Գիտությունների Ակադեմիա, Սան Ֆրանսիսկո, ԱՄՆ
1853 թվականին հիմնված Կալիֆորնիայի գիտությունների ակադեմիան (Կալիֆորնիայի բնական գիտությունների ակադեմիա, որը վերանվանվեց 1868 թվականին) բնության պատմության խոշորագույն թանգարաններից է աշխարհում: Սան Ֆրանսիսկոյի Ոսկե դարպաս զբոսայգում գտնվող ակադեմիան իրականացնում է հետազոտություններ բուսաբանության, պալեոնթոլոգիայի ոլորտներում, կազմակերպում է ցուցահանդեսներ և դասընթացներ: Շենքը նորոգվել է 2008 թվականին, բացվել է 2008 թվականի սեպտեմբերին և այժմ բաղկացած է չորս հիմնական մասից` Սթեյնհարթի ակվարիումից, Քիմբալի բնության պատմության թանգարանից, Մորրիսոնի պլանետարիումից և արևադարձային անտառից: Հատակների ընդհանուր մակերեսը կազմում է 37,000 քառակուսի մետր: Կայուն շինությունը, որը նաև համարվում է ամենականաչ թանգարանն աշխարհում, 2008 թվականի հոկտեմբերի 7-ին արժանացել է LEED պլատինե հավաստագրման` կայուն նախագծման համար:

Թանգարանային այլ շենքերի համեմատ` Ակադեմիան օգտագործում է 30-35 %-ով քիչ էլեկտրաէներգիա` շնորհիվ տաքացվող հատակի, տանիքի վրա տեղադրված արևային պանելների ու ջրի վերականգնման մեխանիզմի: Բնական լույսը բացվող պատուհանների միջով թափանցում է տարածքի 90%: Վերականգնելի էներգիայի ռազմավարությունը լայնորեն կիրառվում է շենքում: Դրանց թվում են ֆոտոէլեկտրական մարտկոցները, որոնք արտադրում են 5% էլեկտրականություն, ու արևային ծածկերը (հովհարները): Շենքը համարվում է նաև արդյունավետ ջրի օգտագործման առումով: 10 100 մ² մակերեսով «կանաչ» տանիքը կլանում է անձրևաջրերը: Վերամշակված ջուրն այնուհետ օգտագործվում է զուգարաններում: Շինանյութի մեծ մասը` բետոն, պողպատ, փայտ, և այլն, վերամշակված է: Շենքում կան ածխաթթու գազի սենսորներ, օդափոխության համակարգեր և հեծանիվների կայանատեղի: Շենքը, որի ճարտարապետը հանրահայտ Ռենցո Պիանոն (Renzo Piano) է՝ հայ-թեք ոճի հիմնադիրներից մեկը, արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների ((Holcim Award, Urban Land Institute Award և այլն):

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ