Մեծ Քույրիկ Հասարակաց Տուն, Պրահա, Չեխիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՉեխիաԴրախտ անվճարի ու հեշտ “ճանաչվածության” սիրահարների համար: Չնայած ճանաչվածություն բառն այստեղ զգալիորեն չափազանցրած է: Իրականում սա հասարակաց տուն չէր բառի դասական նշանակությամբ: Այստեղ գալիս էին ոչ միայն տղամարդիկ օրվա լարվածությունը թուլացնելու համար, այլև կանայք ու ամուսնական զույգեր: Ընդ որում վերջինների համար մուտքն անվճար էր, մինչդեռ միայնակ տղամարդիկ մուտքի մոտ պարտավոր էին վճարել $23: Բացի այդ ակումբի հաճախորդները չէին վճարում սեքս-ծառայությունների համար: Բայց պետք չէ մտածել, որ «քույրիկներն» աշխատում էին հանուն չեխական ժողովրդի բավարարվածության մակարդակի բարձրացման: Իրականում այցելուները ստորագրում էին պայմանագիր, որով իրենց համաձայնությունն էին տալիս սեռական ակտի նկարահանման ու կայքում հրապարակման համար: Իմիջիայլոց, նրանց նույնիսկ վճարում էին դրա համար (մոտ $36):
Հասարակաց տունը կառուցվել է 2004թ. Պրահայի հենց կենտրոնում երկու ավստրիացի գործարարների կողմից մոտավորապես $6 մլն-ով: Նրանցից մեկի անունը ոչ մի տեղ չի հրապարակվում, չնայած որ մյուսինն էլ առանձնապես շատ բան չի ասում` Հերբեր Գրեյնիկս: Նրանց էր պատկանում նաև Պրահայում մեկ այլ սեքս-ակումբ` K5:
Տանը տեղադրված էր 58 տեսախցիկ, որոնք նկարահանում էին տեղի ունեցող ցանկացած իրադարձություն 24/7 ռեժիմով: Նկարահանված ամբողջ նյութը հավաքվում էր դիտորդական կետի 3 աշխատողների մոտ, որոնք այնուհետև ուսումնասիրում, առանձնացնում ու պահպանում էին լավագույն էպիզոդները` կայքում տեղադրելու համար:
2006թ. Գերմանիայում Ֆուտբոլի Աշխարհի Առաջնության ժամանակ «Մեծ Քույրիկները» հատուկ ակցիա կազմակերպեցին Heat TV-ի հետ միասին. նրանք «սիրո բեռնատար» պատրաստեցին 6 մարմնավաճառուհիներով ու ճանապարհորդություն կազմակերպեցին Մյունխեն-Լայպցիգ-Համբուրդ-Քյոլն ուղեգծով`երկրպագուներին առաջարկելով անվճար սեքս հեռարձակման իրավունքի դիմաց:
2007թ. Հունիսին ընկերությունը նորամուծություն ներկայացրեց. սվինգերների շաբաթօրյա երեկո: Սա նման է փակ երեկույթի. այս օրը բոլոր մարմնավաճառուհիներին հանգստյան օր էր տվում:
Շատ կուզեի խոսել շենքի ճարտարապետական արժեքի մասին, սակայն նույնիսկ մանրամասն ուսումնասիրելուց հետո ոչ մի առանձնակիություն ի հայտ չեկավ այս շենքում: “Մխիթարում” է միայն այն, որ ներքին մթնոլորտը լիովին կոմպենսացնում էր արտաքին համեստությունը: Դժբախտաբար նույնիսկ ներքին բազմազանությունը չփրկեց ակումբը. 2010թ. նոյեմբերին ավստրիացի գործարարները վաճառեցին այն: Շուտով այս տեղում բացվեց նոր զվարճանքի էրոտիկ կենտրոն` N46 Park ակումբը:
Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am