Առևտրային Կենտրոն «Շտրիխ-կոդ», Ռուսաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ռուսաստան Առևտրային Կենտրոն «Շտրիխ-կոդ», Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
«Շտրիխ-կոդ» առևտրային կենտրոնը հանդիսանում է Դմիտրի Մելենտևի և Օլեգ Կոսենկոյի ստեղծագործությունը, «Վիտրուվիյ և որդիներ» (Витрувий и сыновья) ճարտարապետական բյուրոից: Ի սկզբանե պլանավորվում էր կառուցել 2 նմանատիպ կառույց՝ դեմ-դիմաց, սակայն կառուցվեց միայն մեկը:
Այս ծիծաղելի կառույցը գտնվում է Նևա գետի մոտ, Վոլոդարսկի կամուրջին հարող հրապարակում, որտեղ կան բնակելի թաղամասներ՝ գորշ ու հոգնեցուցիչ գույների մեջ: Սանկտ-Պետերբուրգի այս միանգամայն առանձնահատուկ շենքի կոմերցիոն գաղափարը ճարտարապետական փայլուն հանգալուծում է ստացել: Չժանգոտվող պողպատից կարմիր շենքը կարծես իր շուրջ կենսախնդություն և լուսավորություն է սփռում՝ դառնալով լույսի մի շող մութ խավարում: Շենքը, որը զբաղեցնում է 1800 քառ.մ. տարածք, չորսհարկանի է և ունի ուղղանկյունաձև տեսք: Այս կառույցի ուղղահայաց պատուհանները, որ աչքի են ընկնում տարբեր բացվածքներով, շտրիխ-կոդի տպավորություն են թողնում՝ հստակեցնելով շենքի ֆունկցիոնալ ինքնությունը և միևնույն ժամանակ հաղորդելով նրան մի տեսակ հումորային երանգ:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.eikongraphia.com