Նկարիչները` Հանուն Մարդկության, Բոստոն, ԱՄՆ
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըՆկարիչները` Հանուն Մարդկության, Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ
1991 թվականին Սյուզան Ռոդջերսոնի կողմից հիմնադրված «Նկարիչները` հանուն մարդկության» Էպիկենտրոնը մշակութային կենտրոն է: Այն բաղկացած է ստուդիաներից, որտեղ երիտասարդ նկարիչները և նրանց ուսուցիչները մասնակցում են մի շարք ստեղծագործական նախագծերի, ինչպես նաև արվեստին, գրաֆիկական դիզայնին ու ինտերնետ կայքերի ձևավորմանը վերաբերող ծրագրերի: 2004 թվականին «Նկարիչները` հանուն մարդկության» էպիկենտրոնը` կազմակերպության գլխավոր գրասենյակը, տեղափոխվեց Բոստոնի Ֆորթ Փոյնթ արվեստի թաղամաս: Խիստ կայուն շինությունը ներկայացնում է գեղարվեստի նմուշների հավաքածուներ, որոնք տարբեր ժամանակներում ստեղծվել են երիտասարդ նկարիչների կողմից: Ըստ կազմակերպության հիմնադիրների` այն ճարտարապետական իդեալների էպիկենտրոն է, որտեղ նկարիչները կարող են հավաքվել և լուծել ժամանակակից բարդ հասարակության խնդիրները: Ըստ նախագծերի երիտասարդ մասնակիցների` էկոլոգիապես մաքուր տարածքում ստեղծագործելը նրանց ստիպում է մտածել էկոլոգիական վիճակի, մասնավորապես` կայունության և վերամշակման մասին: Թեք տանիքը բաղկացած է 49 կիլովատտ հզորությամբ ֆոտովոլտաիկ պանելների շարքից: Բնական օդափոխության համակարգն ու ցերեկային լույսի թափանցումն օգնում են խնայել տարեկան 66,000 ԱՄՆ դոլար էլեկտրականության վրա: Անձրևաջրերը հավաքվում են հետագա օգտագործման համար: Շինանյութերի մեծ մասը վերամշակված և կրկնակի օգտագործված է: Շենքը ունի 2.180 քառ մետր հատակների մակերես, որից 465-ը նախատեսված է պատկերասրահի համար: Քառահարկ շինությունը շահագործման է հանձնվել 2004 թվականին: «Նկարիչները` հանուն մարդկության» էպիկենտրոնը ֆունկցիոնալ շինություն է, որին հաջողվել է մասնավորապես ջրա-և էներգախնայող մեխանիզմների միջոցով փոքր բյուջեով հասնել կայունության բարձրագույն մակարդակի: Կրթական շենքը հայտնվել է ԱՄՆ-ի Լավագույն տասը կանաչ շենքերի և քաղաքի հինգ ամենագեղեցիկ շենքերի ցուցակում: 2005 թվականին «Նկարիչները հանուն մարդկության» կազմակերպության էպիկենտրոնն արժանացել է LEED պլատինե հավաստագրման (53 միավոր) և դարձել նման բարձր գնահատականի արժանացած առաջին շինությունը Բոստոնում:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.afhboston.org