Արտավազիկ Եկեղեցի, Բյուրական, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Արտավազիկ եկեղեցին գտնվում է Բյուրական գյուղից 1 կմ. արևելք ՝ կիրճում: VII դարում կարմիր և սև տուֆաքարից կառուցված եկեղեցին խաչաձև գմբեթավոր շինություն է և պատկանում է միախորան փոքր եկեղեցիների տիպին: Արևելյան խաչաթևը կիսաշրջանաձև է, մյուսները՝ ուղղանկյուն: Հյուսիս-արևելյան կողմում գտնվում է ավանդատունը: Արևմտյան ճակատամուտքը զարդարված է զույգ կիսասյուներով: Անցումը դեպի գմբեթի ութանիստ թմբուկը (ներկայումս քանդված) տրոմպային է: Արևմտյան կիսաթևի տանիքին XIII դարում կառուցվել է սլացիկ համաչափություններով զանգակատուն: Եկեղեցու արևելյան կողմում կանգուն է XIIIդ. կոթող-խաչքարը: Առաջին անգամ եկեղեցին վերականգվել է XII դարում, երկրորդ անգամ – 1959-1960թթ.: Եկեղեցին զգալիորեն տուժել է 1840թ. ջրհեղեղի ժամանակ:

Արտավազիկ եկեղեցին հայ միջնադարյան եկեղեցական ճարտարապետության մեջ առանձնանում է իր ինքնատիպությամբ: Պատմական սկզբնաղբյուրներում եկեղեցին չի հիշատակվում, իսկ տեղում չեն պահպանվել վիմագիր արձանագրություններ: Համաձայն վարկածներից մեկի, եկեղեցին անվանվել է Արտավազիկ նրա կառուցողի` Արտավազդի պատվին: Այսօր եկեղեցին գտնվում է կիսաքանդ վիճակում. փլված են տանիքի մեծ մասը և գմբեթը:

Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ