Ամբերդ Բերդաքաղաք և Ամրոց, Հայաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանԱմբերդ «Բերդ ամպերի մեջ» բերդաքաղաք և ամրոցը կառուցվել է X դարում, Արքաշեն և Ամբերդ գետերի միացման վայրում` եռանկյունաձև հրվանդանին: Պարսպի և դղյակի որոշ հատվածներ կառուցվել են դեռևս ազնվատոհմ Կամսարականների օրոք` VII դարում: Ամրոցը X դարում համարվում էր Բագրատունիների թագավորության և Պահլավունի իշխանների կարևորագույն ռազմապաշտպանական հենակետերից մեկը, իսկ որոշ պատմական աղբյուրներում Ամբերդը հիշատակվում է որպես իշխանների ամառանոց: 1026 թվականին իշխան Վահրամ Պահլավունին կառուցում է Սուրբ Աստվածածին եկեղեցին: XI դարի 70-ական թվականներին սելջուկները գրավեցին բերդը և դարձրեցին իրենց զորակայանը: Այնուամենայնիվ, 1196թ-ին Զաքարե ամիրսպասալարին հաջողվում է ազատագրել Ամբերդը սելջուկներից, և ամրոցը դարձավ իր սեփականությունը: XIII դարի սկզբին բերդաքաղքը դարձավ Վաչուտյանների (Զաքարյանների գործակալ) վարչական կենտրոնը, սակայն 1236 թվականին մոնղոլները գրավում են ամրոցը և գրեթե ամբողջությամբ ավերում են այն: XIII դարի վերջին Վաչուտյանները կրկին վերակառուցում են Ամբերդը: Ամբերդ բերդաքաղաք ամրոցը իր նշանակությունը կորցրեց թուրք-թաթարական արշավանքներից հետո և ամայի դարձավ XIV դարի վերջին` Լենկթեմուրի օրոք: