Ախթալա, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Լոռու մարզի Ախթալա ավանում պահպանվել են պատմական նշանավոր հուշարձաններ։ Ս.Գևորգ բլրի շրջակայքում հայտնաբերվել և պեղվել է 210 քարարկղային դամբարան։ Հայտնաբերված իրերը վերաբերում են մ.թ.ա. VIII-VIդդ.։ Ախթալայում պահպանվել են նաև ճարտարապետական հուշարձաններ։ Նշանավոր է Ախթալայի ամրոցը` կառուցված Xդ., Կյուրիկյան Բագրատունիների տիրապետության օրոք։ Ամրոցը հյուսիսային կողմից ամրացված է բարձրաբերձ բրգավոր պարիսպներով։ Պատերը շարված են բազալտի խոշոր, սեպաձև քարերով` կապակցված ամուր կրաշաղախով։ Գլխավոր մուտքի երկու կողմերից բարձրանում են բրգանման եռահարկ աշտարակներ։ Ամրոցի ներսում է գտնվում Ախթալայի վանքը` բաղկացած 3 եկեղեցուց, զանգակատնից, սրահից և քարաշեն կացարաններից։ Վանքի գլխավոր եկեղեցին Ս.Աստվածածինն է (XIIIդ.), որը ուղղանկյուն հատակագծով խաչաձև գմբեթավոր կառույցվ է։ Պատերը ներսից ծածկված են Հին ու Նոր Կտակարանների առանձին դրվագներ պատկերող երկշերտ որմնանկարներով։ Գլխավոր աբսիդում նկարված է գահին նստած Աստվածամայրը, այլ սրբերի շարքում` Գրիգոր Լուսավորիչը (Հայ Եկեղեցու առաջին Կաթողիկոսը)։ Ախթալայի մյուս հուշարձաններից են` Ս.Երրորդության վանքը (բաղկացած երկու եկեղեցուց, երկու մատուռից), Առաքելոց կամ Ս.Գևորգ եկեղեցին (XIIIդ.), Ախթալայի ամրոցից դեպի արևմուտք գտնվող զույգ եկեղեցիները (XIIIդ.) (https://www.findarmenia.com)


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ