Գրոհ Տան Վրա, Վիեննա, Ավստրիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ավստրիա

Էրվին Վուրմը՝ կյանքի բացառիկ աշխարհայացքով ավստրիացի հայտնի արվեստագետը, և Moderner Kunst (MUMOK) թանգարանը 2006-ին համատեղ ստեղծեցին «Գրոհ տան վրա» նախագիծը MUMOK-ի շենքի արտաքին պատի վրա: Այն իրականացվել է Strabag, Felbermayr և Knauf ընկերությունների օգնությամբ : Սա ամենամեծ արվեստի թանգարանն է Ավստրիայում, որտեղ ներկայացված է XX և XXI դարերի ժամանակակից արվեստն իր ավելի քան 7000 ստեղծագործություններով:

Վուրմը վերցնում է պարզ հասկացություններ, ավելացնում ֆիզիկական դեֆորմացումն՝ աչքն ու միտքը մոլորեցնելու համար: 1980-ականների վերջերից նա ստեղծել է մի շարք բացառիկ աշխատանքներ "Քանդակ մեկ ակնթարթում" խորագրով: Նա միշտ փորձում է օգտագործել քանդակ ստեղծելու "համառոտ ուղին" հստակ ու արագ, երբեմն հումորային արտահայտչամիջոցներով հարուստ: «Գրոհ տան վրա» նախագծի տեխնիկական նպատակն ամբողջ աշխարհի ճարտարապետներին ոգեշնչելն է: Վուրմը կողմնակից է ճարտարապետական մտածողության ավելի ակնհայտ ընդլայնմանը, որը չպետք է առնչվի այսպես կոչված "նորմալ" սահմանափակումների հետ: Նա համարվում է հաջողված ժամանակակից արվեստագետներից մեկը, և ըստ նրա, ամեն ինչ կարող է դառնալ արվեստի նմուշ, քանդակ՝ թե՛ գործողությունները, թե՛ գրավոր կամ կազմված հրահանգները, թե՛ նույնիսկ մտքերը: Էքսպոնատն ունի կարմիր տանիք, պատուհանի շրջանակներ և համալրված է հեռուստացույցային ալեհավաքով: "Գրոհ տան վրա"-ն արվեստի և ամենօրյա իրականության մեր ընկալման շփոթությունն է, որն իր վառ տեսքով և հումորի զգացումով նկարչի արվեստի ընթացիկ զարգացումների հիանալի օրինակ է հանդիսանում: Նրա հմտությունը կայանում է նրանում, որ պատկերը շատ բնական է. կարծես այդ փոքրիկ տունը երկնքից ընկած լինի Ավստրիայի մայրաքաղաքի հայտնի թանգարանի վրա: Վուրմն իսկապես հաճույք է ստանում՝ ուսումնասիրելով հնարավորի սահմանները: Այս զվարճալի շենքը հայտնի է դարձել ամբողջ աշխարհում և համարվում է ժամանակակից արվեստը ներկայացնող ամենաանսովոր տեսարժան վայրերից մեկը:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ