Ամենափոքրիկ Տունը, Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Մեծ Բրիտանիա

Այս փոքրիկ հետաքրքրաշարժ տունը, որն համարվում է Լոնդոնի ամենափոքրը, գտնվում է Լոդոնի Հայդ Փարկ 10 հասցեում: Ճզմված 2 շենքերի արանքում նրա լայնությունը կազմում է մոտ 1 մետր: Այն կառուցվել է 1805-ին, ռմբակոծվել է 1941-ին և ունեցել է Լյուիս Գրանտ Ուոլլես անունով լոկ մեկ բնակիչ: Այժմ այս տունը հանդիսանում է կանացի Թայբըրն մենաստանի մի մասը, որը գտնվում է հարևան շենքում: Ըստ մի վարկածի, այն կառուցվել էր արգելափակելու երկու շենքերի միջի անցումը, որը 1800-ական թվականներին հանդիսանում էր Սուրբ Գևորգ գերեզմաններից դի գողացողների հայտնի ճանապարհ: Միևնույն ժամանակ կառույցը պետք է ծառայեր որպես պահակակետ գերեզմանատան համար: Երբ մտնում ես այս տունը, տեսնում ես մի դուռ, որը բացվում է դեպի շենքերի միջի արահետը, իսկ եթե բարձրանաս աստիճաններով վեր, ապա կմտնես միակ սենյակը՝ սանհանգույցը: Զվարճալի տուն է. մտնում ես և միակ սենյակը՝ սանհանգույցն է...

Նկարների վրա դուք կարող եք տեսնել թե ինչպես է փոփոխվել լոնդոնյան Ամենափոքրիկ տան տեսքը վերջին 50 տարիների ընթացքում:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ