Ֆիլիպ Մերիլի Էկո. Կենտրոն, Աննապոլիս, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Ֆիլիպ Մերիլի Էկոլոգիական Կենտրոն, Աննապոլիս, Մերիլենդ, ԱՄՆ
Ֆիլիպ Մերիլի անվան էկոլոգիական կենտրոնի (Philip Merrill Environmental Center) սեփականատերը` Չեսապիկ ծովախորշի հիմնադրամը (Chesapeake Bay Foundation` ստեղծված 1935 թվականին), հասարակական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է` պահպանել և վերականգնել Չեսապիկ ծովախորշի էկոհամակարգը: 1998 թվականին հիմնադրամը «Սմիթ Գրուպ» (Smith Group) ճարտարապետական ընկերությանը պատվիրեց կազմել նախագիծ: Շինարարական աշխատանքները, որոնք կատարվեցին «Քլարք Քընստրաքշն» (Clark Construction Group) շինարարական ընկերության կողմից, ավարտվեցին 2000 թվականի դեկտեմբերի 7-ին: Կենտրոնը կրում է Ֆիլիպ Մերիլի անունը` ամերիկացի դիվանագետ և հրատարակիչ, որը մահացել է 2006 թվականին: Նա 7,5 միլիոն դոլար է նվիրաբերել նախագծին, որի ընդհանուր արժեքը 11,6 միլիոն դոլար էր: Հատակի մակերեսը 3000 քառակուսի մետր է: Այն համարվում է աշխարհի ամենականաչ շենքը: Արժանացել է LEED պլատինե հավաստագրման կայունության, արդյունավետության, վերամշակելիության, էկոլոգիապես հարմարավետ աշխատանքային տարածքների, նորարարության և ջրի ու էներգիայի խնայողության համար: Շնորհիվ մշակված ռազմավարության` շենքում հաջողվում է օգտագործել մոտավորապես 50 տոկոս ավելի քիչ էլեկտրաէներգիա և 90 տոկոս քիչ ջուր, քան նույն ծավալի և տիպի ցանկացած այլ շենքում: Կենտրոնը, որը գտնվում է Անապոլիսից դուրս` Չեսափիկ ծովախորշի արևմտյան ափին, շրջապատված է անարատ բնական գեղեցկությամբ և ծովախորշի լեռնաշղթայի բացառիկ համայնապատկերով:

Շենքի տանիքին տեղադրված ջրամբարները հավաքում են անձրևաջրերը` հետագա օգտագործման համար: Բնական օդափոխության շնորհիվ շենքում օդորակման անհրաժեշտություն չկա: Օդի աղտոտումը կրճատվում է` շնորհիվ բիոզուգարանների: Նախագծի հիմնախնդիրներից մեկն է ծովախորշից հեռացնել ֆոսֆորը և ազոտը, որը կատարվում է կոյուղու միջոցով: Կենտրոնը զինված է նաև երկրաջերմային պոմպերով:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ