Կանաչ Ժամ, Շուշի, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Կանաչ Ժամը (Կանաչ, որովհետև ժամանակին եկեղեցու գմբեթները կանաչ էին ներկված) կառուցվել է 1818 թվականին նախկին Ղարաբաղցոց փայտյա եկեղեցու փոխարեն, որը XVIII դարի երկրորդ կեսին գտնվում էր բերդաքաղաքի ստորին արևելյան մասում: Կանաչ Ժամը տեսանելի է քաղաքի գրեթե բոլոր բնակելի վայրերից՝ շնորհիվ ներդաշնակորեն վեր խոյացող գմբեթի և մատուռի: Ժամը իր մեջ կրում է ճարտարապետական նորարարություն. եկեղեցին ունի խաչաձև հատակագիծ և իր արևելյան ճակատը կցված է մատուռի արևմտյան կողմին: Կանաչ Ժամն աչքի է ընկնում իր յուրօրինակ ներքին հարդարմամբ, ինչն այն դարձնում է եզակի՝ նմանատիպ ճարտարապետական կառույցների շարքում: Մատուռի մուտքի վերևում պահպանվել է արձանագրություն՝ Բաբայան Ստեփանոս Հովհաննես: Վախճանված Մկրտիչ եղբոր հիշատակին, 1847:


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ