Նախագծի Մասին

Մեր նախագիծը ծնվել է 2011 թվականի սկզբին և ենթադրում է ստեղծել ամենաօգտակար ինտերնետային կայքը աշխարհի բոլոր հետաքրքիր շենքերի մասին: Այստեղ Դուք կարող եք գտնել տեղեկություններ ըստ երկրների և քաղաքների, և անգամ գտնել կառուցի տեղը քարտեզի վրա: Դուք անգամ կարող եք մասնակցել մեր նախագծի ինականացմանը , եթե ունեք հետաքրքիր թեմատիկ առաջարկներ, գրեք մեզ:


Մեր Թիմը

Վարդան Մինասյան - Համահիմնադիր, Գլխ. Խմբագիր

Վստահ եմ, որ նախագիծը կլինի բավականին օգտակար և ճանաչողական մեր ընթերցողների համար: Մենք ստեղծել ենք մի հիանալի թիմ, որի անդամները սիրում են իրենց գործը և աշխատում են հաճույքով: Ինձ համար, ինչպես ճարտարապետության և շինարարության ոլորտի մասնագետի, կրկնակի անգամ հաճելի է և պարտավորեցնող աշխատել այս ինտերնետային նախագծի լավագույն իրականացման համար, հատկապես այս հիանալի թմի հետ միասին:


Վլադիմիր Մինասյան
Վլադիմիր Մինասյան - Համահիմնադիր, Վեբ Մասնագետ


Կլարա Վահրամյան
Կլարա Վահրամյան - Քոնթենթ Կառավարիչ


Վերոնիկա Կարապետյան
Վերոնիկա Կարապետյան – Խմբագիր, Հոդվածագիր


Աստղիկ Աթաբեկյան
Աստղիկ Աթաբեկյան – Հոդվածագիր

Ծնվել եմ Երևանում, 1985 թվականի փետրվարի 12-ին: Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի թարգմանչության բաժինը, անգլերեն և գերմաներեն լեզուների գծով: 2008 թվականին ավարտել եմ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2006 թվականին ընդունվել եմ «Արմենիա» հեռուստաընկերություն` որպես բազմաթիվ հեռուստատեսային նախագծերի թարգմանիչ: Ուսանողական տարիներից մինչ այսօր զբաղվում եմ նաև գեղարվեստական գրականության թարգմանությամբ (Էդգար Ալլան Պո, Օ’Հենրի, Ջորջ Օրուել): Ամուսնացած եմ, ունեմ փոքրիկ` 4-ամյա Գոռը:



Ռուզաննա Մկրտչյան
Ռուզաննա Մկրտչյան – Հոդվածագիր

Ավարտել եմ Երևանի Ճարտարապետության և Շինարարության Պետական համալսարանի Ճարտարապետություն բաժինը մագիստրոսի կոչմամբ: Փոքրուց սիրել եմ կարդալ և ուսումնասիրել: Վաղ տարիքից ծանոթացել եմ փիլիսոփայությանը և տարիների ընթացքում ձեռք բերել հոգևոր գիտելիքների: Այժմ տիրապետում եմ էներգետիկ տեխնիկայի (ռեյկի) և զբաղվում յոգայով: Կյանքն ընկալում եմ, որպես անվերջ կատարելագործվելու հնարավորություն: Սիրում եմ իմ մասնագիտությունը և գտնում, որ ճիշտ կազմակերպված միջավայրը լիարժեք հասարակության սկիզբն է: Ամեն ինչից զատ սիրում եմ բնությունն ու սարերը` զբաղվում եմ ալպինիզմով և ժայռամագլցմամբ:



Սոնա Գասպարյան
Սոնա Գասպարյան – Հոդվածագիր

Ես Սոնան եմ, 22 տարեկան: Ծնվել եմ փոքր երկրում, բայց հոգու խորքում միշտ ձգտել եմ անհայտ ու չբացահայտված վայրերին:

Համալսարանն ավարտելուց ու ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դիպլոմը ստանալուց հետո իմ մեջ մեծ հետաքրքրություն առաջացավ լրագրության հանդեպ: Այդպիսով ես սկսեցի ինքնակրթությամբ զբաղվել ու լրագրություն ուսումնասիրել: Սկզբում գրում էի պատմվածքներ իմ ու ընկերներիս համար: Այնուհետև անցա փոքրիկ մշակութային հոդվածների: Վերջերս եկա www.building.am: Այստեղ ես փորձում եմ ներկայացնել երկրի կամ տարածաշրջանի ոգին որևէ շենքի ճարտարապետական առանձնահատկությունների միջոցով:

Ես նաև սիրում եմ ճանապարհորդել, ուսումնասիրել տարբեր երկրների մշակույթն ու ապրելակերպը: Այսպիսով, առջևում մեզ սպասում են շատ ճանապարհներ ու ճարտարապետական յուրատեսակ կոթողներ: Դեռ այնքան շատ բացահայտելու բան կա այս Կապույտ Մոլորակի վրա:

Բարի ընթացք!



Նատալիա Ղուկասյան
Նատալիա Ղուկասյան – Հոդվածագիր

Ծնվել եմ 1980թ. հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում: Բարձրագույն կրթությունը ստացել եմ Արցախի Պետական Համալսարանում` ավարտելով օտար լեզուների բաժինը մագիստրոսի աստիճանով: Խոսքի հանդեպ սերն իմ մոտ ծագել է դեռ դպրոցական տարիներից: Այն արտահայտվում էր հանրաճանաչ մարդկանց իմաստուն արտահայտությունների և մտքերի ցուցակագրման, յուրօրինակ շարադրությունների գրման, ինչպես նաև ռուս և արտասահմանյան գրականության դասականների ստեղծագործությունները կարդալու մեջ:

Պատանեկան սերը դեպի գիրք ու գրականությունը չի անցել մինչ այսօր, թեպետ հիմա, լինելով երկու երեխայի մայր, իմ սիրելի հեղինակների` Դոստոևսկու, Չեխովի, Բուլգակովի, Ֆեյխտվանգերի և Գոլսուորսիի ստեղծագործությունները կարդալու համար շատ քիչ ժամանակ ունեմ:



Լուսինե Բարսեղյան
Լուսինե Բարսեղյան – Հոդվածագիր

Ծնվել եմ 11.07.1982 թ. Ավարտել եմ Վ.Բրյուսովի անվան Երևանի Պետական Լեզվաբանական Համալսարանի Լեզվաբանական Ֆակուլտետը` թարգմանիչ – լեզվաբան մասնագիտացմամբ: Երկրորդ մասնագիտությունը` հոգեբան: Աշխատում եմ նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամում: Գրում է հոդվածներ www.buiding.am կայքի համար: Նախագիծը համարում եմ բացառիկ հետաքրքիր և լիովին նոր տեղական շուկայի համար:

Հոդվածներ գրելը միշտ համեմատել եմ նոր մտքի, նոր կյանքի ծնվելու հետ: Նույնքան կարևոր է և պատասխանատու, որքան և ամեն ծնունդ, որի ականատեսն ենք լինում ամեն օր: Այսպես է սերմը ծաղիկ դառնում և խոսքը դառնում կյանք: Անմնացորդ նվիրում ամեն ինչում. սրա շնորհիվ է աշխարհը պտտվում իր առանցքի շուրջ:



Լիլիթ Խալաթյան
Լիլիթ Խալաթյան – Հոդվածագիր

Ծնվել և ապրում եմ ՀՀ-ում 1985-ին, բայց դեռ չծնված բազմիցս ճանապարհորդել եմ ինքնաթիռով՝ միգուցե վայելելով երկնային արքայության անափ տարերքը: Թերևս դա է հիմնական պատճառը, որ էքստրիմի և սուր զգացողությունների մեծ սիրահար եմ: Ավարտել եմ ք. Մեծամորի Շարլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը և համատեղ՝ ք. Արմավիրի հումանիտար վարժարանը: 2002-2007թթ բարձրագույն կրթություն եմ ստացել Վ. Բրյուսովի անվան Երևանի Պետական Լեզվաբանական Համալսարանում՝ ավարտելով ռուսաց լեզվի, գրականության և անգլերենի բանասիրության ֆակուլտետը:

Սիրում եմ այն ամենը, ինչը զվարճալի եմ համարում: Աշխատելով կայքի «Զվարճալի Շենքեր» բաժնի համար որպես հոդվածագիր՝ ջանում եմ շատերի առօրյան զվարճացնել և գեղեցկացնել վառ գույների մեջ:

Երազում եմ ապրել իմ փափագած շենքում, որը խաղողի տեսք պետք է ունենա, իսկ կտուրը՝ խաղողի տերևի: Նրա յուրաքանչյուր հատիկը ժամանակակից հարմարություններով օժտված մի բնակարան է լինելու, իսկ ադրենալինի պակասը կարելի է լրացնել կոճակի մեկ սեղմումով, որի արդյունքում այդ բազմաբնակարան շենքը վեր է ածվելու խենթ կարուսելի:



Լիլիթ Վանեսյան
Լիլիթ Վանեսյան – Հոդվածագիր

Ծնվել եմ 1991 թվականի փետրվարի 11-ին Երևանում: Ավարտել եմ ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը:

Խոսքերին գերադասում եմ գործողությունը: Գնահատում եմ այն ամենն, ինչ կարող է ոգեշնչել, զարմացնել և հոգու թռիչք պարգևել: Ենթագիտակցորեն ձգտում եմ դեպի արկածները, գեղեցիկն ու դեռևս չբացահայտվածը: Գտնում եմ, որ մարդու համար անհնարին ոչինչ չկա: Ինքս մեծագույն հաճույքով եմ հաղթահարում այն դժվարությունները, որոնք շրջապատողներին անհաղթահարելի են թվում:

Հետաքրքրվում եմ մշակույթով: Երաժշտության, գրականության մեջ, կերպարվեստում մշտապես գտնում եմ ինձ հոգեհարազատ մի բան, սակայն ամեն ինչին մոտենում եմ մասնագիտությանս բնորոշ վերլուծաբանությամբ:



Մարիա Հարությունյան
Մարիա Հարությունյան – Հոդվածագիր

Մարիա Հարությունյան, 25 տարեկան: Ավարտել եմ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` իրավագիտության մագիստրոսի կոչումով: Այնուհետև աշխատել եմ մասնագիտությամբ` մասնավոր և պետական հիմնարկներում տարբեր պաշտոններով:

Դպրոցական և ուսանողական տարիներին աշխատել եմ սուրհանդակ, գովազդային գործակալ, պրոմոուտեր, դայակ, իսկ բարձր կուրսերում` լաբորանտ և դեկանի օգնական: Եղել եմ YMCA Հասարակական կազմակերպության սանիկ և «Սպիտակ» փրկարարական կենտրոնի կամավոր անդամ: Երազում եմ ուսումը շարունակել արտերկրում և ստանալ երկրորդ` լրագրողի մասնագիտությունը:

Կարդում եմ Հարուկի Մուրաքամի և Վահրամ Սահակյան, ուսումնասիրում եմ ճարտարապետության տեսություն և գենդերային հոգեբանություն, լսում եմ ռոք, սիրում եմ խոհարարություն, ալպինիզմ և մարդկանց: «Բացասական» տվյալներ` հավատացյալ չեմ և ամուսնացած չեմ: